Փաշինյանը հետեւողականորեն գնում է ՀՀ-ին ՌԴ-ից անջատելու գործընթացին. ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

Այսօր տեղի ունեցած ասուլիսին` ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ սպասվող ընտրությունների հետ կապված` իր խոսքի նախաբանում նշեց, որ ՍԻՄ կուսակցությունը այս արտահերթ ընտրություններին մասնակցելու է 5 թեկնածուով, ովքեր ընդգրկված են ՀՀԿ-ի ընդհանուր ցուցակի մեջ:

Ինչ վերաբերում է ընտրությունների սպասելիքներից, պատգամավորը նշեց, որ դրանք մեծ չեն.

Ընտրությունները կարելի է անվանել չընտրություն: Ժամանակ չկար, որ մեր քաղքական ուժերը նախապատրաստվեին այս ընտրություններին: Եթե նախապես ասվում էր, որ ընտրությունները պետք է անցկացվեն հաջորդ տարի մայիս-հունիս ամիսներին, եւ ՍԻՄ-ը այդ դեպքում նախապատրաստվում էր ինքնուրույն գնար ընտրություններին, սակայն հապճեպորեն այն փոխվեց, եւ նոյեմբերի 1-ին դեռ կուսակցությունները չգիտեին որ օրենսգրքով ենք գնալու ընտրություններին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բացի այդ, պետք է հատուկ ընդգծեմ այն հակաժողովրդավարական մթնոլորտը, որը տիրում է երկրում, եւ մեր շատ ընտրողներ ու քաղաքական ուժեր պարզապես գտնվում են վախի մթնոլորտում, որը ազդում է մարդկանց վրա: Մեր շատ ընտրողներ ասում են, որ ուզում ենք ձեզ ընտրենք, բայց վախենում ենք ազատ արտահայտվել: Մենք  բանակցել ենք 10 քաղաքական ուժի հետ, որոնք պարզապես որոշեցին դուրս մնալ գործընթացից այն պատճառով, որ իրենք իրենց զգում են ահաբեկված, անպատրաստ հապճեպ կազմակերպված ընտրություններում: Անգամ մամուլն է գտնվում ճնշված վիճակում, երբ Փաշինյանը հայտարարեց, որ մենք ունենք հակապետական քարոզչություն հեռուստատեսությամբ:

Անազատ մթնոլորտ է նաեւ սոցցանցերում, ֆեյսբուքում, որտեղ ցանկացած միտք, որը արտահայտվում է, եւ այն հաճելի չէ իշխանությունների քիմքին, գործում են ֆեյսբուքյան խմբեր, որոնք փորձում են այդ միտքը լռեցնել: Սեւ- սպիտակի մթնոլորտը, որը ձեւավորվեց Երեւանի ավագանու ընտրություններին, եւս ճիշտ չէ: Կարծում եմ, իշխանությունները պետք է վերափոխեն իրենց մոտեցումները եւ մթնոլորտը բերել ժողովրդավարական, ընդունելի պայմաններին:

– Ձեր կարծիքով` ինչպիսի խորհրդարան կձեւավորվի դեկտեմբերին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– Գալիս է մի ուժ, որն ունի այնպիսի գաղափարախոսություն, որը մեզ համար ընդունելի չէ: Ներկայիս իշխանությունները, մայիս ամսին, երբ նարնջագույն հեղաշրջում էին անում, ես ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեցի, հետաքրքրվելով, թե ո՞րն է լինելու իր գաղափարախոսությունը, որին ի պատասխան, նշեց, որ չկա որեւէ գաղափարախոսություն: Սակայան իրականում այդպես չէ: Մենք տեսնում ենք, որ զարգանում է այլասերությունը, տոտալիտար աղանդներն են իրենց հարմարավետ զգում, եկեղեցու դեմ հարվածներ են ուղղում, Սորոսից սնվող ՀԿ-ներն են դարձել երկրում իրավիճակ թելադրող: Իսկ արտաքին քաղաքականության մեջ կատարվում են վտանգավոր երեւույթներ: Սա այն է, ինչի մասին ե՛ւ Փաշինյանը, ե՛ւ «ԵԼՔ» խմբակցությունը տարիներ շարունակ խոսում էին Ռուսաստանից հեռանալու քաղաքականության մասին, եւ մենք տեսնում ենք, որ օրեցօր վատանում է մեր հարաբերությունները ԵԱՏՄ, ՀԱՊԿ գործընկերների հետ: Այս 7 ամիսների ընթացքում եղավ այն, որը չէր եղել երեւի 20 տարվա մեջ: Տեսնում ենք, թե ինչպես է արձագանքում ՌԴ ԱԳ նախարարությունը, որը նշում է, որ Հայաստանում տեղի են ունենում տագնապալի իրավիճակներ: Հայտարարություն է անում նաեւ Բելառուսի ԱԳ նախարարությունը, Ղազախստանի, ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնակատարն է հայտարարություններ անում եւ այլն: Մենք տեսնում ենք, որ թեեւ Փաշինյանը բերանացի հավաստիացնում է, թե  նա փոխել է իր դիրքորոշումը Ռուսաստանի հանդեպ, բայց իրականում այդպես չէ: Նա հետեւողականորեն գնում է ՀՀ-ն ՌԴ-ից անջատելու գործընթացին: Նույնը կատարվում է Իրանի հետ: Այն հայտարարությունը, որ կարող է փակվել Իրանի հետ սահմանը, եւ տեղեկացանք, որ իրանական  գործընկերներին առաջարկվել է փակել իրենց հաշիվները մեր Հայաստանի բանկերում, եւ մնացած այլ ահազանգող իրավիճակները մեզ ստիպում են մտածել, որ Հայաստանը շատ ակտիվ ներգրավվելու է ամերիկյան այն ծրագրերում, որն ուղղված է Իրանի դեմ: Արդյունքում,  մենք կարող ենք կրկնել այն սխալները, որը կատարել ենք ուղիղ 100 տարի առաջ:

Իսկ թե ում կտեսնենք խորհրարանում ըստ ՍԻՄ նախագահի, մանրամասները կարդացեք «Իրավունք» թերթի վաղվա տպագիր մամուլում:

iravunk.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով