Վիգեն Սարգսյանը հայտարարեց ՀՀԿ առաջին հաղթանակի մասին

Վիգեն Սարգսյանն ազդարարում է առաջին հաղթանակի մասին:

Նա Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հակակշիռների առաջին հաղթանակը: Հանրապետականի հնչեցրած ահազանգի արդյունքում ծավալված քննարկումների արդյունքում ՊԵԿ-ը հայտարարել է, որ արտերկրից փոխանցվող գումարները չեն հարկվելու: Կառավարությունը փոխեց իր մտադրությունը: Հենց դա է հակակշռի ուժը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վիգեն Սարգսյանը նշում է, որ հակակշռի ուժը հենց ՀՀԿ-ն է: «Դրա համար է անհրաժեշտ, որ ապագա խորհրդարանում լինեն հակակշիռ ուժեր: Բայց բանավոր խոստումը բավարար չէ: Պետք է ապահովենք, որ ընտրություններից հետո էլ նման անհեռանկար քաղաքականություն որդեգրելու նոր փորձ չգործադրվի: Արտերկիր աշխատանքի մեկնածները Հայաստանում ընտանիք են պահում, պետությունը պարտավոր է սատարել, ոչ թե խանգարել նրանց:  Օրակարգում մնում են 150.000 աշխատատեղերի օպտիմալացում, նպաստների վերացում չթույլատրելու, տնտեսության գահավիժումը և գների հետագա աճը կանխելու, սահմանների անվտանգությունն պահպանելու և բազմաթիվ այլ հարցեր»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով