Որպես կուսակցության փոխնախագահ, ես էլ անմասն չեմ մնում այս գործընթացին

Հարգելի ընկերներ:

Արդեն հայտարարել ենք, որ Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը Հայաստանի Հանրապետական Կուսակցության կողմից առաջարկ է ստացել առաջադրվել թե ՀՀԿ-ի համամասնական ցուցակով, թե ռեյտինգային ընտրակարգով, և Ռեֆորմիստների կուսակցությունը առաջիկա ԱԺ ընտրություններին սատարելու է ՀՀԿ-ին:

Որպես կուսակցության փոխնախագահ, ես էլ անմասն չեմ մնում այս գործընթացին և ստանձնելու եմ Վահան Բաբայանի նախընտրական շտաբի ղեկավարի պատասխանատու գործը:
Հաջողություն մեզ, մեր թեկնածու Վահան Բաբայանին, Ռեֆորմիստների կուսակցությանը, Հայաստանի Հանրապետական Կուսակցությանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հաջողություն և հաղթանակ:

Ակնկալում եմ մեր բոլոր համակիրների աջակցությունը:

Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ՝ Կարեն Վարդանյան

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով