ՈՒ Շ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Օգտվելով ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներին Ազգային ժողովին քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենքի նախագիծ առաջարկելու վերաբերյալ ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով երաշխավորված իրավունքից՝ ունեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսին անվտանգություն տրամադրելու վերաբերյալ օրենքի նախագիծը ՀՀ Ազգային Ժողով ներկայացնելու նպատակ։
Համաձայն նույն հոդվածի՝ անհրաժեշտ է ընտրական իրավունք ունեցող 50.000 քաղաքացիների ստորագրություն, որպեսզի սահմանված կարգով նախագիծը քննարկվի Ազգային Ժողովում։
Ակնկալում եմ Հայաստանի պետական անվտանգությամբ մտահոգված քաղաքացիների արձագանքը՝ վերոնշյալ գործընթացը իրականացնելու համար։
Իրացրու իրավունքդ։
Մի ուրացիր հայ եկեղեցու ավանդը պետության շենացման գործում։
Գործիր խղճիդ մտոք, որպեսզի սերունդներիդ աչքերին բաց ճակատով նայես։
Իրավաբան՝ Ռոբերտ Հայրապետյանի գրառումը