«Իմ քայլը» դաշինքը և «Լուսավոր Հայաստան»-ը Գ. Նժդեհի պողոտայում պաստառները փակցրել են խախտումներով

«Իմ քայլը» դաշինքը և «Լուսավոր Հայաստան»-ը Գ. Նժդեհի պողոտայում պաստառները փակցրել է խախտումներով :Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում պարզվեց, որ պաստառների մասով ամենաշատ խախտումներն իրականացրել էր «Իմ քայլը» դաշինքը:

Այսօր պարզվում է, որ ՀՀ ԱԺ անրահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ևս, «Իմ քայլը» դաշինքը շարունակում է իր այդ «ավանդույթը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեռ նոր է մեկնարկել քարոզարշավը և կուսակցությունների և դաշիքների մեծամասնությունը չի հասցրել փակցնել պաստառները, մինչդեռ «Իմ քայլը» դաշինքը հասցրել է իր քարոզչական պաստառներով ողողել Գարեգին Նժդեհի պողոտան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պաստառները փակցված են ամենուրեք՝ թե՛ պատերի, թե՛  սյուների վրա, իսկ օրենքով նախատեսված վայրերում՝ նույն պաստառները փակցված են 2 ական օրինակով: Այս «Մրցարշավում», Գարեգին Նժդեհի պողոտայում, «Իմ քայլը» դաշինքի հետ մրցում է միայն «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության պաստառներն ավելի քիչ են, սակայն փակցված են լրիվ նույն տրամաբանությամբ և կարծես թե նույն անձանց ձեռքերով:

 

 

Ֆոտոլրագրող՝ Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով