Թուրքիան դրամաշնորհներով կխթանի հետազոտողների վերադարձը երկիր

Թուրքիայում մեկնարկել է «Միջազգային առաջատար հետազոտողների» նախագիծը, որի նպատակն է ապահովել երկրից հեռացած «ուղեղների» վերադարձը Թուրքիա։ Նախագիծը «Վերադարձ հայրենիք․ հետազոտական դրամաշնորհային ծրագրի» վերանայված տարբերակն է և կազմակերպվում է Թուրքիայի գիտատեխնիկական հետազոտությունների ընկերության (TÜBİTAK) կողմից։

Նախագծի վերաբերյալ հրապարակված տվյալների համաձայն՝ Թուրքիայում հետազոտություն անցկացնելու նպատակով երկիր  վերադարձող փորձառու մասնագետները կստանան 1 մլն թուրքական լիրա (շուրջ 181․8 ԱՄՆ դոլար) նախնական աջակցություն։ Իսկ երիտասարդ հետազոտողներին կտրամադրվի 500․000 լիրա (90.900 դոլար) դրամաշնորհ։ Ընդ որում՝ այդ գումարները կփոխանցվեն ոչ թե անմիջապես մասնագետին, այլ այն ընդունող կազմակերպությանը, որի կազմում հետազոտողը կիրականացնի իր աշխատանքները։

Հաջորդող 24-36 ամիսների ընթացքում փորձառու մասնագետները կստանան ամսական 24․000 լիրա (4․300 դոլար), իսկ երիտասարդ մասնագետները՝ ամսական 20․000 լիրա (3․600 դոլար) դրամաշնորհ՝   կեցության հետ կապված ծախսերի համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բացի այդ՝ ընտանիքի հետ Թուրքիա տեղափոխվելու դեպքում հետազոտողի ընտանիքը կստանա ևս 2․250 լիրա (409 դոլար) ընթացիկ ծախսերի համար։ Նախագծի շրջանակներում կլուծվեն ընտանիքի անդամների ապահովագրության հարցերը, ինչպես նաև՝ կփոխհատուցվեն դեպի Թուրքիա նրանց ուղևորության ծախսերը։

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանկի տեղեկացմամբ՝ նախագծի համար հայտերը կընդունվեն 2018թ․ դեկտեմբերի 15-ից։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Աղբյուր`    ekonomi.haber7.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով