Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են 11կուսակցություն եւ քաղաքական դաշինք, իսկ թե ինչպիսին է լինելու «Սահմանադրականիրավունք միություն» կուսակցության մասնակցությունը, «Իրավունքը» մանրամասներ է պարզելԱԺ պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻՑՊարոն Բաբուխանյան, վերջնական ի՞նչ որոշում էկայացրել ՍԻՄ կուսակցությունը` առաջիկախորհրդարանական ընտրություններին մասնակցությանառումով:
– Ինչպես գիտեք, ՍԻՄ կուսակցությունը բազմիցսհայտարարել է, որ մասնակցելու է, թեեւ այսընտրություններն անցնում են հակաժողովրդավարականպայմաններում: Մենք միայն նոյեմբերի 1-ին իմացանք, թեվերջապես ինչ ընտրական օրենսգրքով են անցնելու այսընտրությունները: Այս առումով պետք է ասեմ, որ ՍԻՄկուսակցությունը ընտրությունների նախապատրաստականփուլում բանակցություններ էր վարում մի շարքկուսակցությունների հետ, ինչպես եւ մենք հայտարարել էինք: Շուրջ 10 կուսակցությունների հետքննարկել ենք, թե ինչպես կարելի է ստեղծել այնպիսի ազգային պահպանողականգաղափարախոսության բեւեռ, որպեսզի այդ բեւեռը հանդես գա ընտրություններին: Ի վերջո, մենքգնում ենք ընտրությունների` Հանրապետական կուսակցության հետ դաշնություն ստեղծելով: Այննոր չէ, որ ստեղծվել է, այլ որոշ ժամանակ արդեն մենք այդ դաշնությունով ենք հանդես գալիս, եւՍԻՄ կուսակցությունն իր ձայնը լսելի է դարձնում Ազգային ժողովում: ՍԻՄ-ը մասնակցում էընտրություններին հինգ թեկնածուով, որոնք ներգրավված են Հանրապետական կուսակցությանցուցակում, բայց, իհարկե, «Սահմանադրական իրավունք միության» կուսակցականությամբ, որընշվելու է, եւ ՍԻՄ կուսակցության ծրագրային դրույթներով, որոնց մասին մենք մերհասարակությանը ավելի մանրամասն կտեղեկացնենք:
ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը նշել էր, որբոլոր թեկնածուներն առաջադրվելու են նաեւռեյտինգային ընտրակարգով: Այս շարքում Ձեզ եւ Ձերկուսակցության մյուս թեկնածուներին որտե՞ղ ենքտեսնելու:
Ես առաջադրված եմԵրեւանում` Արաբկիր,Դավիթաշեն,Աջափնյակ վարչականշրջաններն ընդգրկողթիվ 2ընտրատարածքում:Մենք ունենք թեկնածուԿենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի,Նուբարաշենվարչական շրջաններնընդգրկող թիվ 4ընտրատարածքում, ինչպես նաեւ Կոտայքի (թիվ 10 ընտրատարածք), Արագածոտնի (թիվ 7ընտրատարածք) եւ Շիրակի (թիվ 11 ընտրատարածք) մարզերում: Բոլոր հինգ թեկնածուներս էլներկայացնելու ենք ՍԻՄ կուսակցությունը, եւ կարծում եմ` կունենանք հաջողություն ապագախորհրդարանում, որտեղ ՍԻՄ-ը պաշտպանելու է իր գաղափարախոսական դրույթները:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
iravunk.com
Հ.Գ.- Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.