Այսօր Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյան ծննդյան օրն է

15 ամիս բանակում ծառայած 19-ամյա Ռոբերտ Աբաջյանն առաջինն է, ով, կրտսեր սերժանտ լինելով, բարձրագույն կոչման է արժանանում:

Արցախի հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված հենակետի մոտից թշնամու զինուժի մեծաթիվ զորքը երկու անգամ փորձեց ներթափանցել ու գրավել այն դիրքը, որտեղ գտնվում էր Ռոբերտ Աբաջյանը: Նույն դիրքի անձնակազմից էին նաեւ վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանը, գնդացրորդներ Քյարամ Սլոյանն ու Անդրանիկ Զոհրաբյանը: Երկու ժամ շարունակ նրանք համառ մարտ վարեցին թշնամու գերակայող ուժի հետ` մինչեւ վերջին շունչն ու փամփուշտը կռվեցին հանուն մի կտոր հողի` մնալով հավերժ հերոսներ, ովքեր իրենց կյանքի գնով թշնամու առաջ փակեցին Մարտակերտի դուռն ու նրան թույլ չտվեցին մոտենալ Սեյսուլանին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Վաշտի հրամանատարի զոհվելուց հետո, կրտսեր սերժանտ Աբաջյանը հրամանատարությունը վերցրել է իր վրա եւ պատնեշի վրայից շարունակել մարտը: Այդ ընթացքում հակառակորդը թափանցել է դիրք: Աբաջյանն ու գնդացրորդ Զոհրաբյանը, համառ մարտ վարելով, նահանջել են դեպի կացարան, այդ ընթացքում երկուսն էլ վիրավորվել են: Զոհրաբյանն արնահոսությունից մահացել է: Սերժանտ Աբաջյանը դիրքավորվել է մարտական խրամախորշում ու մինչ վերջին փամփուշտը շարունակել կռիվը` միաժամանակ հեռախոսային կապի մեջ մնալով գումարտակի հրամանատարի հետ ու հաղորդելով, թե ինչ է կատարվում դիրքում: Տեսնելով իրեն մոտեցող թշնամուն` Աբաջյանը կրկին կապի է դուրս եկել ու ասել, որ վերջին նռնակի օղակն արդեն հանել ու պատրաստ սպասում է` հենց մոտենան, իր հետ միասին պայթեցնելու է նրանց, որ չհանձնվի»

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 Արցախի հերոսի , որով նրա գործն ու անունը լրացրեցին պատմության մի նոր էջ` սերունդների համար դառնալով նորօրյա հերոսի վառ օրինակ, ով իր կյանքը տվեց հանուն մայր հողի…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով