Հերթական անգամ խորհրդարանը լինելու է ոչ լեգիտիմ. Լյովա Խաչատրյան
«Իշխանությունը հասկացավ, որ հին Ընտրական օրեսգրքով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը լավ հնարավորություն է միանձնյա իշխանության համար»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Ըստն նրա Ընտրական նոր օրենսգիրք ընդունելը դժվար չէր, պարզապես Իշխանությունը չցանկացավ խնդիրներ ունենալ Վենետիկի հանձնաժողովի հետ, քանի որ հայտարարվել էր, որ ընտրություններից առաջ Ընտրական օրենսգիրք փոխել պետք չէ:
Արամ Սարգսյանը չի բացառում, որ նոր խորհրդարանում նոր դեմքեր լինեն, բայց քանի որ Ընտրական օրենսգիրքը չի փոխվել, մեծ փոփոխություններ ակնկալել պետք չէ:
«Տպավորություն եմ ստացել, որ Սերժ Սարգսյանի կարած քաղաքական բաճկոնը շատ է դուր եկել նաև Նիկոլ Փաշինյանին»,-նշեց նա:
Նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը նույնպես այն կարծիքին է, որ հին Ընտրական օրենսգիրքը իշխանությանը ձեռնտու է.«Հերթական անգամ խորհրդարանը լինելու է ոչ լեգիտիմ: Այն օրենսգիրքը, որով քաղաքացին չի ընտրում 51%-ից ավելիին, լավը չէ»,-ասաց Խաչատրյանը:
Նրա պնդմամբ ՝ հին օրենսգիրքը գրված էր այնպես, որ հնարավորություն էր տալիս ընտրակաշառք բաժանել և որը անում էր նախկին իշխանությունը: Նույնը լինելու է նաև այս իշխանության պարագայում:
«Այն մարդիկ, որոնք սովոր են կաշառք բաժանելուն, այս ընտրություններում էլ են անելու: Բռնվողներ ու նստողներ լինելու են»,-շեշտեց նա:
armeniadaily.am