«Սասնա ծռերի» համակիրն աշխատում է փախցնել ՔՊ-ական մարզպետի ձայները. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Մարտունու բժշկական կենտրոնը տեւական ժամանակ չի կարողանում նոր տնօրեն ընտրել: Նախկինի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է, առաջադրվողներն էլ մեկը մյուսի հետեւից կտրվում են քննությունից: ԲԿ-ի տնօրենի պաշտոնին հավակնում է «Սասնա ծռեր» կուսակցության Մարտունու տարածքային ստորաբաժանման ներկայացուցիչ Վիգեն Խաչատրյանը:

«Մրցույթի երկրորդ փուլից հետո նա նույնպես կտրվել է՝ խուսափելով սահմանված կարգով բողոքարկելուց: Բայց մի քանի օր անց, երբ նորանշանակ մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով իրենց գյուղում է եղել, գյուղացիներին հորդորել է փակել մարզպետի ճանապարհն ու վերջնագիր դնել նրա առաջ՝ կա՛մ Խաչատրյանը կլինի ԲԿ-ի տնօրեն, կա՛մ ավելի ծայրահեղ քայլերի կգնան»,- ասաց «Իրատեսի» աղբյուրը:

Նա հայտնեց նաեւ, որ հարցը քաղաքական ենթատեքստ ունի, քանի որ Խաչատրյանը «Սասնա ծռերի» համակիր է ու ամեն բան անում է «Իմ քայլը» դաշինքի վարկանիշային թեկնածու, մարզպետ Սանոսյանից ձայներ փախցնելու համար:

«Ժողովրդին հրահրում է, որ մարտունեցիները, Փաշինյանին ձայն տալու փոխարեն, «Սասնա ծռերին» ձայն տան,- ասաց մեր զրուցակիցը։- Դեռեւս մինչեւ հեղափոխությունը Վիգեն Խաչատրյանը հրաժարվել է Հայաստանի քաղաքացիությունից՝ որոշելով արտերկրում բնակություն հաստատել, բայց թղթաբանության հետ կապված ինչ-որ խնդիրներ են եղել, ու նրա գնալը չի ստացվել:

Քանի որ ինքն անձամբ չի կարողացել առաջադրվել, «Սասնա ծռերին» առաջարկել է քրոջ ամուսնու թեկնածությունը: Նրանք էլ չեն մերժել Խաչատրյանին ու վերջինիս փեսա Դավիթ Գալստյանին ներառել են Մարտունու ռեյտինգային ցուցակում»:

«Իրատեսին» հայտնի դարձավ նաեւ, որ Մարտունիում ու հարակից գյուղերում վերոնշյալ երկու ուժերի միջեւ այժմ թեժ պայքար է գնում: Մարզպետը ցանկանում է, որ ԲԿ-ի տնօրենի հարցն ընտրություններից հետո խաղաղ պայմաններում լուծվի, իսկ Խաչատրյանն ու իր փեսան էլ բուժհաստատության ղեկավարի ընտրության ձգձգման հարցը որպես մահակ են օգտագործում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նորություններ

ՀՀԿ-ն կակտիվանա մեկ ամսվա ընթացքում․«Ժողովուրդ»... Հայաստանի երբեմնի իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, փետրվարի 14-ից հետո այլեւս գործադիր մարմնի նիստ չի անցկացրել: «Հին ու բարի» ժամանակներում, երբ ՀՀԿ...
Արարատի մարզպետը որոշել է իրենով անել Աբրահամյաննե... «Ժամանակ» թերթը գրում է. «Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը որոշել է իրենով անել Աբրահամյաններին պատկանող բիզնեսները: Հերթում առաջինը Արաքսի ափին...
Կառավարությունն ու տնտեսությունը՝ կոտրած տաշտակի ա... «168 Ժամ»-ը գրում է․ «Հայաստանի ներդրումային դաշտն իշխանափոխությունից անգամ 10 ամիս հետո ուշքի չի գալիս։ Թե իր գործողություններով քաղաքական իշխանո...
Սեղմված գազը կթանկանա՞. «Ժամանակ»... «Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ, որով առաջա...
«Հրապարակ». Շուտով նոր ծխախոտի գործարան կբացվի... «Հրապարակ» թերթը գրում է. «4 օր առաջ ««Իմ քայլը» խմբակցությունում երեկ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ փակ հանդիպումն անցել է բավականին թեժ մթնոլոր...
«Ժամանակ». Նոր փոփոխություն. Կարող են ստանալ ՀՀ քա... «Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է փոփոխություն կատարել Քաղաքացիության մասին օրենքում: Այդ փոփոխությամբ նախատեսվում է հա...
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքում է Արցախում կայացած ԱԽ ... Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է Ստեփանակերտում անցկացված ՀՀ և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը։ Խո...
Տիգրան Ավինյանն ուզում է էներգետիկայի ոլորտը եւս ի... «Ժամանակ» թերթը գրում է. «Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով հայտնի է կառավարման համակարգը իր մտերիմներով համալրելու կարողություններով, որոշել է իրեն...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով