Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր՝ նոյեմբերի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել էր քրեական գործերով համաներումը ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդը գրաված զինված խմբի անդամների վրա տարածելու որոշման շուրջ քննադատություններին։ Զեյնալյանը նշել էր, որ եթե ՊՊԾ գնդում սպանվածների հարազատները կամ պատանդառուները առարկեն, «Սասնա Ծռերի» հանդեպ համաներում չի կիրառվի։
Կատեգորիկ կերպով դեմ եմ այդ համաներմանը, ո՞նց կարելի է նման համաներում կիրառել մարդասպանների համար։ Երբեք չեմ ուզի։ Մի մոլորակ էլ կանգնի համոզվի, երբեք չեմ համաձայնվի։ Ես չգիտեմ՝ վրդովմունքս ոնց արտահայտեմ, ոչ մի դեպքում համաձայն չեմ, չեմ ուզում։ Կազմակերպիչներից բռնած, էն շարքայիններից դուրս եկած պիտի ամեն մեկն իրա արժանի չափով պատժվի, իսկ մարդասպանները՝ առավել ևս մինչև ցմահ պիտի նստեն»։ Shabat.am-ի հետ զրույցում ասաց ՊՊԾ գնդում զոհված ոստիկան Գագիկ Մկրտչյանի մայրը՝ տիկին Անահիտ Մկրտչյանը։