Մինչև այս չէի մտածել, որ երկիրը որևէ մեկին պարտք կարող է մնալ…տիկնայք և պարոնայք երկիրը և մենք պարտական ենք Ձեզ…Ձեր տեսակը 《Նոր Հայաստանը》շատ է կարոտելու

ՀՀ 6-րդ գումարման ազգային ժողովը արձակվեց իրավունքի ուժով (թեպետ այս իրավունքը սնվել և հասունացել էր եսամոլությամբ, փառասիրությամբ, մարդկային փոխհարաբերությունների դեգրադացմամբ, ու սեր և հանդուրժողականություն բառերի՝ աշխարհի բոլոր լեզուներով բառարաններում առկա հականիշներով երևույթներով )։

Այս գումարման Ազգային Ժողովը, հատկապես իր պատմության վերջին 6 ամիսների ընթացքում ապացուցեց շատ բան և շատերին։

Որպես քաղաքական այս խառնաշփոթին անմասն չմնացած մեկը, ուզում եմ առանձնակի անդրադառնալ որոշ գործիչների.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Arpine Hovhannisyan
Մարդ, ով ոչ միայն իր պատգամավորության տարիներին, այլև նախարար եղած ժամանակ, ահռելի աշխատանք կատարեց ի նպաստ ՀՀ իրավական համակարգի զարգածման և ի շահ հայոց պետականության կայացման։ Նա մնաց անդրդվելի, անսասան և տոկուն…փորձեց իր վարքուկանոնով հասկացնել, որ նեղության մեջ ոչ ոքի չեն լքում…իր քաղաքական գործունեության ընթացքում մնաց անդավաճան, թեպետ շատ անգամներ դավաճանվեց։ Չնայած նրան, որ սեռային պատկանելիության շեշտադրումն անընդունելի է նրա կողմից, բայց այս պարագայում շեշտադրումն անպուսափելի է. Նա շատ տղամարդկանցից տղամարդ մնաց։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Shushan Petrosyan
Մարդ, ով միայն նվիրելով ստացավ այն, ինչի արժանի չէր երբևէ…
Երանի նրանց, ովքեր տեսել են Արցախի և մեր սահմանների պաշտպանության հանդեպ նվիրումն ու սերը…այն անքուն գիշերներն ու կատարած ահռելի աշխատանքը, որի մասին միշտ լռել են ու լուռ համբերել…ոչ երանի բոլոր նրանց, ովքեր լքեցին քեզ քաղաքական հավատարմությանդ համար և ուրացան իրենց համար արածներդ։

 

Էդուարդ Շարմազանով
Մեր երկրի կայացման գործում անուրանալի վաստակ ունեցող, սեփական կարծիքն հպարտորեն արտահայտող և թիմային շահերը սեփական արժանապատվության պես պաշտպանող քաղաքական գործիչ։

Շատ ու շատ այլ պետական գոիծիչներ, առաջնորդվելով բացառապես երկրի շահերով, ցույց տվեցին իրական քաղաքական գործչի կերպարին բնորոշ բոլոր գծերը։

Մինչև այս չէի մտածել, որ երկիրը որևէ մեկին պարտք կարող է մնալ…տիկնայք և պարոնայք երկիրը և մենք պարտական ենք Ձեզ…Ձեր տեսակը 《Նոր Հայաստանը》շատ է կարոտելու։

 

Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով