Ձեր թիմակիցները ներքնաշորերով կամերաներն էին փակում. Շարմազանովը քննադատեց Փաշինյանի Կառավարությանը

 

Ես հեռու եմ այն մտքից, որ 6 ամսում թռնելու էինք եւ ապրեինք դրախտում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1–ին, խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ–ական Էդուարդ Շարմազանովը։

ՀՀԿ–ական պատգամավորը հիշեցրեց, որ երբ մայիսին Նիկոլ Փաշինյանն առաջադրվում էր որպես վարչապետի թեկնածու, հայտարարվում էր, որ սիրո եւ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը թեւակոխելու է թռիչքային զարգացում։

«Հիմա փաստերով խոսենք։ Ներդրուամյին միջավայրի մասին. առաջին եռամսյակի համեմատ երկրորդ եռամսյակում ներդրումները երեք անգամ պակասել են։ Երկրորդ, այս բյուջեով գրված էր 6.5 տոկոս տնտեսական աճ, իսկ հաջորդ տարվա բյուջեի նախագծով սպասում ենք 4.9 տոկոս աճ, 3.5 տոկոս գնաճ է նախատեսվում եւ 0 տոկոս աշխատավարձերի բարձրացում։ Երրորդ, 10–15 աշխատատեղ բացում եք, «Հայլուրը» մի շաբաթ ցույց ա տալիս, այն դեպքում, որ Ալավերդիի պղնձաձուլական գործարանը փակվում է, 650 աշխատող մնում է առանց աշխատանքի»,– ասաց Շարմազանովը։

ԱԺ փոխնախագահն անդրադարձավ նաեւ կարմիր գծերին եւ տեսախցիկներին։ Նա նկատեց, որ հեղափոխությունից առաջ Փաշինյանն ու իր թիմակիցներն ասում էին՝ կարմիր գծերն ու տեսախցիկները պետք է վերանան, իսկ հեղափոխությունից հետո լրիվ այլ պատկեր է. «Հիմա պարզվում է՝ կարմիր գծերը պետք են, որ մանկապարտեզները վերանորոգենք, իսկ կամերաներն էլ պետք է շատացնենք։ Կներեք, բայց ձեր կողմնակիցները հեղափոխության ժամանակ ներքնաշորերով կամերաներն էին փակում։ Հաջորդը, որ գնացիք Գումի շուկա, պոմիդորի եւ վարունգի գինը հարցրեցիք, ժողովուրդը ավելի էժան առա՞վ դրանից հետո, թե՞ չէ»։

Անդրադառնալով արտաքին քաղաքականության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե նախկին իշխանությունները ծուռ վզով էին բանակցություններ վարում, Շարմազանովը նշեց. «Եթե դուք վիզ ծուռ եք համարում, որ ԵՏՄ է մտել Հայաստանը, ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնն ենք ստացել, ԵՄ–ի հետ համաձայնագիր ենք ստորագրել, բա էդ դեպքում հպարտ վզով քաղաքականությունը ո՞րն է։ Դա էլ տեսանք՝ Բոլթոնը եկավ, առաջին անգամ ասաց, որ դուք ձեր պատմական կաղապարներից հրաժարվեք։ Ո՞րն է դա։ Անվտանգության մասին խոսենք։ Հայաստանի անդամակցումը ՀԱՊԿ–ին այլընտրանք չունի, գլխավոր քարտուղարին մեղադրանք առաջադրվեց, դա իրավական հարց է, չեմ անդրադառնա, բայց ձեր իշխանության ներկայացուցիչները ասում են, որ Հայաստանն ամեն ինչ պետք է անի, որ ՀԱՊԿ–ում շարունակի ստանձնել գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Ակնկալում եմ, որ նոյեմբերի 8–ին ամեն ինչ կանեք, որ պահպանենք մեր մանդատը։ Դա նվեր կլինի բոլորիս, իմ ծննդյան օրն էլ է այդ օրը, եւ այդ նվերը ես կընդունեմ ձեզնից»։

Ելույթի ավարտին Շարմազանովը շնորհակալություն հայտնեց բոլորին՝ նշելով, որ հնարավոր է՝ սա իր վերջին ելույթն է այս ամբիոնից։

 

news.am

Նմանատիպ նորություններ

90-ականների համատարած թալանն ու սեփականաշնորհումը․... Համատարած փլուզումն ու դրան զուգահեռ թալան բնորոշվող երևույթը, որի մասին խոսում են վերջին տարիներին, եղել է այն ժամանակաշրջանում, երբ խորհրդային 7...
2020 թվականին Հայաստանում 15-20 հազար մարդ կդառնա ... «Ժամանակ» թերթը գրում է. «2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում ԵՏՄ շրջանակում գործող մաքսային կարգավորումները, որոնք վերաբերում են երրորդ եր...
Պետք է պատրաստ լինել, որ նման տեմպերով գալիք գարնա... Ավարտվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական տարածաշրջանային այցը, թեպետ այս անգամ կոչել այն տարածաշրջանային կարելի է միայն պայմանականորեն, ...
«Ոչի՛նչ և ո՛չ ոք չի կարող մեզ հետ պահել. Կրկնում ե... ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ոչի՛նչ և ո՛չ ոք չի կարող մեզ հետ պահել։ Կրկնում եմ, ո՛չ ոք և ոչի՛նչ։...
Կատարվել է ծննդաբերության գնի բարձրացում. գումարնե... https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/1024581901072522/ «Կատարվել է ծննդաբերության գնի բարձրացում՝ 107 հազարից 140 հազար դրամ, ինչպես ն...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով