Հ2 հեռուստաընկերությունը կանգնած է փակման առաջ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 2-ին, այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գտնվող Սամվել Մայրապետյանին, այս մասին Tert.am–ի հետ զրույցում տեղեկացրեց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը:

Պաշտպանն առանձնազրույց է ունեցել նրա հետ, ուսումնասիրվել են պահման պայմանները, բուժօգնության և առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերը:

Սամվել Մայրապետյանը բարձրաձայնել է մի շարք խնդիրներ՝ կապված, նրա պնդմամբ, կալանքի հիմքերի բացակայության, առողջական վիճակի վատթարացման, գույքի բոլոր տեսակների և հաշիվների վրա առանց հիմքերի արգելանք դնելու հետ:  Ըստ Սամվել Մայրապետյանի՝ իրեն կալանքի տակ պահելու հիմքերը բացակայում են, իսկ դատարանների որոշումներն անհիմն են:

Արման Թաթոյանի հետ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում Սամվել Մայրապետյանը, մասնավորապես նշել է, որ առողջական խնդիրների պատճառով ունի հատուկ սննդակարգի, բժշկական մշտական հսկողության ու խնամքի կարիք, ինչը քրեակատարողական հիմնարկի պայմաններում հնարավոր չէ ապահովել: Բացի այդ, լինելով Հ2 հեռուստաընկերության գլխավոր տնօրենը, այս պահին, ամբողջ ունեցվածքի վրա կալանք դնելու պատճառով, չի կարողանում լրացուցիչ ֆինանսավորել հեռուստաընկերությունը, ինչը կարող է հանգեցնել հեռուստաընկերության փակման:

Սամվել Մայրապետյանի կողմից չեն ներկայացվել դժգոհություններ քրեակատարողական հիմնարկի ծառայողների վերաբերմունքից:

Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով:

 

Նմանատիպ նորություններ

2020 թվականին Հայաստանում 15-20 հազար մարդ կդառնա ... «Ժամանակ» թերթը գրում է. «2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում ԵՏՄ շրջանակում գործող մաքսային կարգավորումները, որոնք վերաբերում են երրորդ եր...
Պետք է պատրաստ լինել, որ նման տեմպերով գալիք գարնա... Ավարտվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական տարածաշրջանային այցը, թեպետ այս անգամ կոչել այն տարածաշրջանային կարելի է միայն պայմանականորեն, ...
«Ոչի՛նչ և ո՛չ ոք չի կարող մեզ հետ պահել. Կրկնում ե... ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ոչի՛նչ և ո՛չ ոք չի կարող մեզ հետ պահել։ Կրկնում եմ, ո՛չ ոք և ոչի՛նչ։...
Կատարվել է ծննդաբերության գնի բարձրացում. գումարնե... https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/1024581901072522/ «Կատարվել է ծննդաբերության գնի բարձրացում՝ 107 հազարից 140 հազար դրամ, ինչպես ն...
Չինովնիկները գաղտնի անդամագրվում են ՀՀԿ-ին. Սերժ Ս... «Իրատես» թերթը գրում է. «Գործադիր իշխանության մի շարք ներկայացուցիչներ՝ հիմնականում վարչության պետերի տեղակալներ, ավագ մասնագետներ եւ այլք, վերջին...
«Վերջին 10 օրերին ՀՀԿ-ին ավելի շատ են անդամագրվել,... Այսօր մամուլում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ կառավարության մի շարք ներկայացուցիչներ՝ հիմնականում նախարարների տեղակալներ, վարչության պ...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով