ՀՀԿ-ն չէ, որ պետք է լինի մեր իշխանության ընդդիմությունը․ Ալեն Սիմոնյան

«Կուսակցությունն ունի բազմաթիվ դիմումներ, որոնցից բավարարվել է 5-10 տոկոսը, իսկ մնացած դիմումները դեռ պետք է վերանայվեն, հետո որոշում կայացվի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

Նա դրական է գնահատում այդ հոսքը դեպի ՔՊ, որովհետև «այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում, բոլորինն է, և արդարացի չի լինի և ոչ էլ ցանկություն կա տարանջատելու որևէ մեկին»:

Ալեն Սիմոնյանը հավելեց, որ իրենք լավ են սովորել Հայաստանի քաղաքական պատմության դասը, այդ պատճառով էլ ՔՊ մտնելու հարցում քաղաքացիների բարդ ընտրություն են կատարում. «Մենք չենք ուզում ստեղծել մի կուսակցություն, որը, ենթադրենք, ունի 150 հազար անդամ, բայց ընտրությունների ժամանակ քվեարկում է 75 հազարը: Մեր նպատակը ինստիտուցիոնալ համակարգի ստեղծումն է»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա տեղեկացրեց, որ ինքը ընտրություններին մասնակցելու է ռեյտինգային ընտրակարգով, և հավելեց. «Ես վստահ եմ իմ ուժերին»:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի հայտարարությանը, թե ինքն է լինելու միակ ընդդիմությունը, մեր զրուցակիցն ասաց. «ՀՀԿ խոսնակը, որն ասում էր, թե մոտակա 20 տարիներին բոլոր ճանապարհները անցնելու են Մելիք-Ադամյան փողոցով, հիմա դոշ է ծեծում  և ասում է, թե իրե՛նք են իրական ընդդիմությունը. դա հրաշալի է: Ես ուրախ եմ, որ մենք նման բանի ականատես եղանք, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ՝ Հանրապետականը չէ, որ պետք է լինի մեր իշխանության ընդդիմությունը, որովհետև կան բազմաթիվ առողջ ուժեր, և դեռ կձևավորվեն նոր ուժեր, որոնք, ըստ իս, շատ ավելի լավ ընդդիմություն կլինեն»:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասները՝  1in.am- ի  տեսանյութում:

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով