Հայոց բանակի սպայի 5-ամյա որդուն մեր օգնությունն է հարկավոր

Ընտանիքը Մարտունի քաղաքից է և Երևանում վարձով է բնակվում: Գոռի հայրը՝ Վարուժանը Հայոց բանակի կադրային սպա է, կապիտան, խնդրի առնչությամբ դիմել է ՊՆ-ին, սակայն արձագանք չկա:

Սիրելի ընկերներ, խնդրում ենք օգնել, աջակցել, եթե ոչ, ապա գոնե տարածել, նախապես շնորհակալ ենք… Այսօր ծանոթացա 5 տարեկան Գոռի հետ: 2 տարեկանից Գոռի մոտ նկատվում են էպիլեպտիկ ցնցումներ, որոնք գնալով ավելի հաճախակի են կրկնվում: Այսօր Գոռի մոտ օրական 60-100 ցնցումներ են լինում, որոնք չեն թողնում Գոռին զարգանալ: Օրինակ, Գոռը դեռ չի խոսում, սակայն լսում է և հասկանում: Գլխուղեղի ՄՌՏ-ի ստուգման արդյունքով պարզվեց, որ նաև կիստա ունի: Տվյալ խնդրի հայաստանյան մասնագետները տարբեր բուժումներ և եղանակներ են առաջարկում, սակայն որևէ արդյունքի չհասնելով՝ Գոռի ծնողները ցանկանում են երեխային տեղափոխել Գերմանիա ճշգրիտ հետազոտման և բուժման համար: Ընտանիքը Մարտունի քաղաքից է և Երևանում վարձով է բնակվում: Գոռի հայրը՝ Վարուժանը Հայոց բանակի կադրային սպա է, կապիտան, խնդրի առնչությամբ դիմել է ՊՆ-ին, սակայն արձագանք չկա: Գերմանիա մեկնելու և վիրահատությունը կազմակերպելու համար պահանջվում է 13.000 դոլար: Ընտանիքը կարող է հայթայթել 3.000 դոլարի չափ գումար (այդ թվում՝ վաճառքի է հանվել Վարուժանի ավտոմեքենան), մնացած 10.000 դոլարի խնդրանքով Գոռի ծնողները դիմում են հանրությանը՝ հույսով և հավատով…

Գոռիկին օգնել ցանկացողները կարող են փոխանցում կատարել նրա հոր կամ հորեղբոր հաշվեհամարներին.

ArCa 9051 3502 0016 0644 VARUZHAN YEGHOYAN AMD 22300007791500 Արցախբանկ, Եղոյան Վարուժան USD 24100268129401 Եղոյան Լևոն, Unibank EUR 24100268129402 Եղոյան Լևոն, Unibank Գոռի հոր՝ Վարուժանի հեռախոսահամարն է 077-04-80-86: Նախապես շնորհակալություն բոլոր աջակիցներին…

Էդգար Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով