AD TV «Հարցազրույցում» Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն է։ Ռեֆորմիստները մասնակցելու են խորհրդարանական ընտրություններին դաշինքով կամ համագործակցային այլ ձեւաչափով՝ ոչ իշխանական դաշտի քաղաքական ուժի կամ ուժերի հետ։ Վահան Բաբայանը համարում է, որ Հայաստանում տեղի ունեցածը ոչ թե հեղափոխություն էր, այլ պարզ իշխանափոխություն։ Նա քննադատում է կառավարության կադրային քաղաքականությունը, բայց միաժամանակ ընդունելի է համարում Նիկոլ Փաշինյանի՝ աշխատանքը քաջալերելու մոտեցումը։ Իշխանափոխությունից հետո, Բաբայանի համոզմամբ, երկիրը պետք է զարգանա բարեփոխումների ճանապարհով։
Նմանատիպ նորություններ:
Եկեղեցու ժամանակավոր մուտքը քաղաքականություն ընդամենը խորհրդանշական ակտ է, որն ավետում է, որ Հայաստա...
Որևէ բացատրություն չտրվեց ԳՇ-ից՝ ի՞նչ քարտեզների և իրավական բազայով է իրականացվում դելիմիտացիան
Ոստիկանությունն ինչպե՞ս է իր ուսադիրների վրա նստած խարանը մաքրելու. Գեղամ Մանուկյանը՝ քաղաքացիներին ...