ԼԳԲՏ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է Հ1-ՈՎ

Загрузка...

Եթե տարիներ շարունակ Հանրային հեռուստաընկերությունն արգելում էր երգիչ Էմին Դավիդովի տեսահոլովակների ցուցադրությունը միայն այն բանի համար, որ նա համասեռամոլ է՝ պատճառաբանելով, թե իրենք միայն որակյալ երգեր են հեռարձակում, իսկ Դավիդովն իր տանը հյուրընկալում էր լրագրողների և դժգոհում, որ այդ արգելքն իր համասեռամոլ լինելու պատճառով է, այլ ոչ թե տեսահոլովակների վատ որակի, ապա երեկ ՝ 07.11.2018թ. «Առավոտ Լուսո» հաղորդաշարի 2 ժամ 7-րդ րոպեից սկսած ցուցադրվեց մի երգի տեսահոլովակ, որտեղ մազածածկ

դեմքով՝ մորուքով, բայց միաժամանակ փարթամ կրծքերով կիսակին ու կիսատղամարդ երգիչը երգի միջոցով իր տեսակն էր բարձրաձայնում: Իհարկե, նուրբ մոտեցում է Հ1-ի կողմից, բայց կարելի է արձանագրել, որ առաջին քայլն արված է, որին հավանաբար կհաջորդեն ԼԳԲՏ-ների մասին պատմող մուլտֆիլմերը, ֆիլմերը,…

Հ1-ով նման տեսահոլովակի ցուցադրությունը կանխատեսելի էր, դեռևս 28.09.18 –ին Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնությամբ կազմակերպված «Հանրային հեռուստաընկերության դերը նոր Հայաստանի կայացման գործում» թեմայով քննարկման ժամանակ, երբ բանախոսներից իրավապաշտպան Արթուր Սաքունցը, որը խնդրո առարկա համարելով Հ1-ի բովանդակությունը, նշեց, որ անկախ մարդկանց որևիցէ հատկանիշից,

այդ թվում նաև ներառելով սեռական տարբեր կողմնորոշումները, չպետք է սահմանափակված լինի մարդկանց արտահայտման, Հ1-ի տեղեկատվության կամ կարծիքների արտահայտման ազատությունը: Եվ այս դիտարկմանը հաջորդեց կարծես թե նախապես կազմակերպված շոուն, երբ տրանսգենդեր անձը նախ ներկայացնելով իր տեսակը՝ դժգոհություն հայտնեց Հ1-ի հաղորդավար Էրիկ Անթառանյանի հրավերով իր մասնակցությամբ նկարահանված և այդպես էլ եթեր չհեռարձակված հաղորդման վերաբերյալ: Իսկ արդեն վերջերս էլ համացանցը ողողված էր հենց այդ տրանսգենդեր անձի և ԿԳ նախարարի ԺՊ Արայիկ Հարությունյանի հետ նկարներով:

Երբ Սաքունցը բարձրաձայնում է մարդու իրավունքներից բխող հարցեր ու անդրադառնում ԼԳԲՏ-ի իրավունքներին, հարկ է ուշադրության արժանացնել նաև ավանադական կողմնորոշմամբ՝ հետերոսեքսուալ անձանց ցանկությունները, արդյո՞ք որևէ մեկը ցանկություն ունի տեսնելու մեկ այլ անձի ոչ նորմալ սեռական կողմնորոշման դրսևորումները հեռուստատեսությամբ, և միգուցե Հ1-ը հարցում անցկացնի հեռուստադիտողների շրջանում և ըստ վիճակագրության հեռարձակի նման տեսահոլովակներ՝ հարգելով քաղաքացիներից գանձվող հարկերը:

Նարա Մարտիրոսյան

Hraparak.am

Նմանատիպ նորություններ

Սերժ Սարգսյանի աղջիկը նորերի հետ չի ուզում աշխատ... «Հրապարակ»ի տեղեկություններով,այսօր աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Սերժ Սարգսյանի կրտսեր դուստրը՝ Սաթենիկը։ Նա աշխատում էր առողջապահութ...
Ստացվում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի և իր թիմակիցներ... ՄԻԵԴ-ը հրապարակել է Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի՝ 2008 թվականին ուղարկված գանգատի վերաբերյալ որոշումը: Մասնավորապես՝ ըստ դիմումատուի պն...
Կառավարությունը Սերժ Սարգսյանի ղեկավարած կառույցին... Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց գումար հատկացնել Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը, որն էլ այն պետք է փոխան...
Հայրս թավշյա հեղափոխության միակ զոհն էր, նրան սպան... Հայրս թավշյա հեղափոխության միակն զոհն էր, նրան սպանողն արդեն մեկ տարի է՝ չի հայտնաբերվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Լաուրա Հովհաննիս...
Եվրոպական դատարանը հաստատեց. Լևոն Տեր-Պետրոսյանը խ... Հրապարակվել է Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճիռը։ Չորս պահանջից առանձնահատուկ էր մեկը՝ մարտի 1-ի առավոտյան առաջին նախագահին...
«Ձեր հեղափոխական Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանն ու... «Ճի՞շտ եմ հասկանում, որ ձեր հեղափոխական Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանն ու Ատոմ էգոյանը սկի մի թվիթ չարին Ցեղասպանության տարելիցի կապակացությամբ: ...
Լարված հարաբերություններ և հաշտարար. Փաշինյանը Էդո... «Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով՝ կառավարության աշխատակազմում արշալույսներն այդքան էլ խաղաղ չեն, քանի որ վերջին շրջանում հանրո...
«Երբ Նիկոլ Փաշինյանը Զելենսկուն խորհուրդներ է տալի... Արմեն Աշոտյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ Նիկոլ Փաշինյանը Ուկրաինայի նորընտիր նախագահ Զելենսկուն Պուտինի հետ լավ հարաբերություններ կառուցե...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...