Անժելա Էլիբեգովան՝ ադրեջանցիների հետ ընկերության ու սիրո քարոզի մասին

Ադրբեջանցիների հետ խաղաղասիրական ծրագրերն առհասարակ երկար պատմություն ունեն։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։

«Կոնֆլիկտի, ռազմական գործողությունների դադարեցումից հետո, անընդհատ, պարբերաբար տարբեր խմբեր փորձել են երկխոսության դուրս գալ մտավորականության, ինտելիգենցիայի, տարատեսակ ՀԿ-ների, իրավապաշտպանների մակարդակով։ Բավականին տխրահռչակ վերջ ունեցան այդ պատմությունները»,- ասաց նա՝ հիշեցնելով Յունուսների ընտանիքի պատմությունը, ովքեր խաղաղասիրական ծրագրի շրջանակներում մասնակցում էին հայկական կողմի հետ երկխոսությանը, Ադրբեջանում ձերբակալեցին որպես հայկական կողմի  գործակալներ, որպեսզի Ադրբեջանի իշխանությունների կողմից չվերահսկվող որևէ խաղաղասիրական, երկկողմանի ծրագիր բացառվի։

Անժելա Էլիբեգովան ասաց, որ Ադրբեջանի իշխանությունը ստեղծեց իրենց խաղաղասիրական պլատֆորմ կազմակերպությունը, որի ամենաառանցքային դեպքերը մեզ հայտնի են որպես հայատյացություն քարոզող, տարիներ շարունակ հակահայակական քարոզչություն վարող մարդիկ։  Նրա խոսքով, ռեալ խաղաղասիրական ծրագրեր, որոնք մինչ օրս փորձել է իրականացվել, տապալվել է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հիմա հերթը հասել է Ադրբեջանի կողմից վերահսկվող քարոզչական իմաստ ունեցող պրոեկտներին, մեզ համար վտանգավոր իրավիճակ է, որովհետև դրսի լսարանին ներկայացվում է  որպես Ադրբեջանի կողմից քայլ դեպի խաղաղություն, որը հայկական կողմը չի ընդունում։ Փորձում ենք բացատրել, որ իրականում կեղծ օրակարգ է, բայց Ադրբեջանը  բավականին մեծ գումարներ է ներդնում նման պրոեկտների մեջ»,- ասաց ադրբեջանագետը։

Ա. Էլիբեգովայի խոսքով, վերջին շրջանում Հայաստանում նույնպես ակտիվանում են տարատեսակ խաղաղասիրական ծրագրերն Ադրբեջանի հետ. «Չեմ կարող ասել՝ որտեղից է ֆինանսավորվում, բայց օրակարգն, ինչպես Ադրբեջանի դեպքում,  կեղծ է։ Այն թեզերը, որոնք առաջ ենք քաշվում նման խաղաղասիրական  ծրագրերի շրջաներում, որևէ կերպ չեն համապատասխանում մեր հասարակության և պետության կոնֆլիկտի լուծման տարբերակին՝ ի օգուտ մեզ»։

Նա նշեց, որ այդ հայկական կողմից խաղաղասիրական կոչերին անդրադարել են ադրբեջանական իշխանական կայքերը, ինչը հնարավորություն է տալիս մտածելու, որ ինչ որ փուլից իշխանական քարոզչությունը մտնելու է այդ պրոցեսի մեջ՝ օգտագործելով այն ի օգուտ իրեն։ «Իրենք ոչ թե ընկերությանն են կողմ, այլ կողմ են այդ փաստն օգտագործելուն՝ հօգուտ իրենց քարոզչամեքենայի»,- ընդգծեց ադրբեջանագետը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրա խոսքով, հասկանալի չէ, թե ինչու են Հայաստանի հասարակության ներսում փորձում  խաղաղասիրական կոչերով հանդես գալ, այլ ոչ թե Բաքվում, քանի որ հայկական կողմից որևէ արգելք չի եղել Ադրբեջանի հետ շփվելու հարցում։

«Փորձել հայ հասարակությանը մեղադրել անհանդուրժողակության մեջ՝ մի փոքր ազնիվ չէ, եթե մենք գիտենք, որ հակառակ կողմից հայատյացության մթնոլորտում մեծացել է մի սերունդ»,- ասաց նա։

Ա. Էլիբեգովան ասաց, որ խաղաղասիրություն ինքն իրենով վատ երևույթ չէ, բացարձակապես պետք չէ մտածել, որ դեմ է Ադրբեջանի հետ երկխոսությանը, բայց պետք է ազնիվ լինել։

«Ինչ երկխոսութան մասին կարող է  հիմա խոսք գնալ, երբ մի կողմն ասում է՝ եկեք ընկերություն անենք,  մյուս կողմն ասում է՝ ես քեզ կսպանեմ։ Այսինքն այստեղ երկխոսություն որպես այդպիսին հնարավոր չէ իրականացնել, եթե Ադրբեջանի իշխանությունները չփորձեն լուծում տալ։ Իսկ իրենք չեն փորձելու, իրենց դա պետք չէ»,- ասաց ադրբեջանագետը։

Հարցին՝ խաղաղասիրական կոչերը  վնասո՞ւմ են մեր արտաքին վարած քաղաքականությանը, Ա. Էլիբեգովան ասաց. «Ինչ որ չափով ազդում է ներքին հասարակության զգոնության վրա։ Եթե կես տարում  արդեն հասել ենք նրան, որ քննարկում է  գնում հասարակության մակարդակում ինչ-որ շերտերի մոտ հող հանձնելու  վերաբերյալ, ինչը դեռ ամիսներ առաջ անհնար էր թվում առհասարակ նման թեմայի արծարծումը, նշանակում է, որ ինչ-որ ժամանակ հետո գալու ենք նրանք, որ պետք է բացել սահմաններ, շփվել և այլն։ Դա միայն մեդալի մի կողմն է ցույց տալու։ Այո, դա ինչ որ ժամանակահատվածում պետք է լինելու, երբ խնդիրը լուծվի, բայց երբ դրա մասին խոսում ենք առանց բուն խնդրի լուծման մեխանիզմների, դիսոնանս է առաջացնում անձնապես իմ մոտ, վստահ եմ շատերի մոտ։

Եկան, լցվեցին, ո՞վ է մեր անվտանգությունն իրենցից ապահովելու։ Մենք տեսանք ապրիլին Թալիշում ինչ արեցին խաղաղ բնակիչների հետ։

Ամեն ինչը պետք է մտածված լինի։ Բոլորս հասկանում ենք, որ անվերջ փակ սահմաններ չեն կարող լինել, բայց սկզբից լուծումներ առաջարկեք»։

Նրա խոսքով, այս փուլում այս ամենն ընկալում է որպես հասարակության զգոնությունը ստուգելու փորձ, երկրորդ՝ նախապատրաստում ոչ հայանպաստ  լուծմանը՝ հոգեբանական տեսանկյունից։

Աղբյուր` Panorama.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով