ԱՄՆ-ում մահացել է լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանը

ԱՄՆ-ում 62 տարեկան հասակում մահացել է Օլիմպիական խաղերի, Աշխարհի 7-ակի ու Եվրոպայի 5-ակի չեմպիոն, ծանրորդ Յուրի Վարդանյանը:

Յուրի Նորայրի Վարդանյան (հունիսի 131956ԼենինականՀայկական ԽՍՀԽՍՀՄ – նոյեմբերի 22018), հայ աշխարհահռչակ ծանրամարտիկՕլիմպիական խաղերի, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն

1974-1980 թթ. – սովորել և ավարտել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության ֆակուլտետը՝ ֆիզիկական կուլտուրայի ուսուցչի որակավորմամբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

1984-1987 թթ. – սովորել և ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտի «Ժողովրդական տնտեսության պլանավորում» ֆակուլտետը՝ տնտեսագետի որակավորմամբ

1991 թվականին մեկնել է ԱՄՆ, որտեղ էլ բնակություն է հաստատել։ Այնտեղ ակտիվ զբաղվել է մարզչական և հասարականան գործունեությամբ։ Նա մարզել է իր տղային` Նորայր Վարդանյանին, որը 2008 թվականին դարձել է ծանրամարտի ԱՄՆ-ի չեմպիոն 94 կգ քաշային կարգում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2009 թվականին նշանակվել է Հայաստանի նախագահի խորհրդական։ 2013 թվականի մայիսի 8-ին ազատվել է ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից և նշանակվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։

2014 թվականի հունիսի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

 

 

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով