«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի կարծիքով դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կարիք չկա.
«Կներեք, ընտրական օրենսգիրք չկա դեռ, հիմա ռեյտինգայինով է գնալու, ես ինքս մի անգամ գնացել եմ Իոաննիսյանի գլխավորած քննարկումներին ու չեմ հասկացել, թե էդ մարդիկ ինչ են ուզում, կարծես էդ խնդիրը չեն էլ ուզում լուծել»:
Քաղաքագետ Արա Պապյանն էլ առաջարկում է ժողովրդի շրջանում հարցախույզ իրականացնել և պարզել՝ ուզո՞ւմ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, թե՞ ոչ:
Արամ Հարությունյանի արձագանքը չի ուշանում. «Եթե ժողովուրդը որոշի բանակ չունենանք, պիտի չունենա՞նք»:
Արա Պապյանը պատասխանում է.
«Այո, եթե ժողովուրդը որոշի, ուրեմն այդպես է, բայց ժողովուրդն այդպիսի բան չի որոշի»:
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ադեկվատ չէ.
« Նա կարողա առավոտը զարթնի, կամուֆլյաժը հագնի, դուխով գլխարկը դնի ու հարձակվի չգիտեմ ում վրա»:
Ըստ Արա Պապյանի՝ եթե դեկտեմբերին ընտրություններ չլինեն, ձմեռը ծանր է լինելու:
a1plus.am