«Global Firepower» միջազգային վերլուծական ընկերությունը կազմել է երկրների վարկանիշային աղյուսակը՝ ըստ ռազմաօդային ուժերի հզորության։
Աշխարհի հզորագույն ռազմաօդային ուժերն ունեցող 100 երկրների ցանկում Թուրքիան զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը, Ադրբեջանը՝ 62-րդ, Հայաստանը՝ 85-րդ, Վրաստանը՝ 88-րդ հորիզոնականները։
Իսկ լավագույն տասնյակում հաջորդաբար տեղ են գտել հետևյալ պետությունները՝ ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան, Հարավային Կորեա, Ճապոնիա, Պակիստան, Ֆրանսիա, Եգիպտոս, Թուրքիա։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Ցանկի վերջին հորիզոնականները զբաղեցրել են Չադը, Տանզանիան, Նամիբիան։