Հայաստանը 85-րդ տեղում է աշխարհի ամենահզոր օդուժ ունեցող երկրների ցանկում. «Global Firepower»

«Global Firepower» միջազգային վերլուծական ընկերությունը կազմել է երկրների վարկանիշային աղյուսակը՝ ըստ ռազմաօդային ուժերի հզորության։

Աշխարհի հզորագույն ռազմաօդային ուժերն ունեցող 100 երկրների ցանկում Թուրքիան զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը, Ադրբեջանը՝ 62-րդ, Հայաստանը՝ 85-րդ, Վրաստանը՝ 88-րդ հորիզոնականները։

Իսկ լավագույն տասնյակում հաջորդաբար տեղ են գտել հետևյալ պետությունները՝ ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան, Հարավային Կորեա, Ճապոնիա, Պակիստան, Ֆրանսիա, Եգիպտոս, Թուրքիա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ցանկի վերջին հորիզոնականները զբաղեցրել են Չադը, Տանզանիան, Նամիբիան։

 

Աղբյուր`    hürriyet

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով