«4 քրեական գործը վրան՝ մարդը դառնում է նախարար. հայ ժողովրդի պատմության մեջ նման բան չի եղել». Հրաչ Բերբերյան

«Այն մարդիկ, ովքեր լափում են գյուղացուն հատկացված գումարները, հետո գալիս նախարար են դառնում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։

168.am-ը խնդրեց հստակեցնել՝ նոր գյուղնախարարի՞ն նկատի ունի, սակայն, մեր զրուցակիցը հրաժարվեց կոնկրետ անուն նշել. «Համենայնդեպս, ես գիտեմ նախարար, որ 4 քրեական գործով հետաքննվում է, բայց նշանակվում է նախարար»։

Թե ո՞ր ոլորտի նախարար է 4 քրեական գործով հետաքննվում՝ հարցին, Բերբերյանը ևս հրաժարվեց պատասխանել՝ ընդգծելով, որ երբ ժամանակը գա՝ կբացահայտի.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հայ ժողովրդի պատմության մեջ նման բան չի եղել, որ քրեական գործերը վրան՝ մարդը դառնա նախարար։ Այսինքն՝ պետք է հանցագործ լինե՞ս, որ այս երկրում պաշտոն ստանաս»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով