Daily Archives: 29.10.2018

Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի գործողություններն ակտիվացրեցին քաղաքականություն վերադառնալուս գործընթացը. Քոչարյան

Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի գործողություններն, անկասկած, ակտիվացրեցին քաղաքականություն վերադառնալուս գործընթացը: Այս մասին Lenta.ru-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք քաղաքականություն վերադառնալու ցանկությունը կապված է նրա դեմ ներկայացված մեղադրանքների հետ: «Դրանք զուգահեռ գործընթացներ են, բայց դրանք խթանեցին իրար: Հայաստանի իրավիճակի եւ դրա զարգացման հնարավոր տարբերակների հետ կապված անհանգստությունն… Կարդալ ավելին »

Իրավապահներ, զբաղվեք առողջապահության նախարարով

ԵՊԲՀ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում անդրադարձել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի այսօրվա ասուլիսին՝ ևս մեկ անգամ ներկայացնելով օրեր առաջ ԵՊԲՀ-ում հոգեբուժարանի տնօրեն Նարեկ Վանեսյանի մասնակցությամբ արձանագրված միջադեպի մանրամասները: Հաղորդագրության մեջ անդրադարձ է կատարվում նաև նախարարի պաշտոնակատարի կողմից ԵՊԲՀ ներկայիս ռեկտոր Արմեն Մուրադյանի հասցեին հնչեցված մեղադրանքներին՝ հորդորորելով իրավապահներին զբաղվել Արսեն Թորոսյանի «պատասխանատու… Կարդալ ավելին »

Ինչ՞ որակի ընտրություներ կլինեն և ինչ՞ որակի խորհրդարան կլինի և այդ արագ ձևավորված խորհրդարանը ինչ՞ կանի մեր երկրի համար ,սա է հարցը

ԸՕ կփոխվի ,թե ոչ, մեր հասարակությունը սպասում է նոր Աժ-ից որակյալ օրենքների ընդունում ի շահ մեր երկրի և ժողովրդի: Մեր ժողովուրդը սպասում է կյանքի բարելավում,մարդիկ հավատով սպասում են,որ նոր խորհրդարանը կունենա այնքան լավ և թարմացված կազմ ,որ կփոխի երկիրը դեպի լավը: Մի բան է ակնհայտ,որ շուտափույթ յուրաքանչյուր փոփոխություն չի կարող լինել միմիայն դրականը,պետք է նաև… Կարդալ ավելին »

«Ինչո՞ւ որոշեցի հրապարակել փոխվարչապետ Ավինյանի և մարիխուանայի պատմությունը». Բորիս Մուրազի

Politik.am-ի հիմնադիր-խմբագիր Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչու որոշեցի հրապարակել փոխվարչապետ Ավինյանի և մարիխուանայի պատմությունը: Հոկտեմբերի 24-ին շատ վստահելի աղբյուրից տեղեկանում եմ միջադեպի մասին, բայց չէի կարող միանգամից բռնել ու գրել: Հոկտեմբերի 25-ին հարցում եմ պատրաստում և ուղարկում փոխվարչապետ Ավինյանի գրասենյակին: Հարցումս տեսել եմ ես և ենթադրում եմ գրասենյակի աշխատակիցները: Ժամեր անց ինձ… Կարդալ ավելին »

Հիմա սա «թողեք աշխատենք»-ի՞, թե՞ «հետո կսովորենք»-ի շարքից է. Արփինե Հովհաննիսյանը՝ Վենետիկի հանձնաժողովում ՀՀ Ընտրական օրենսգրքի քննարկումների մասին

Ընտրական օրենսգրքի շուրջ խորհրդարանում ընթացքող քննարկումները կարելի էր փայլուն անվանել, եթե դրանք տեղի չունենային ընտրությունների անցկացումից 42 օր առաջ, այսօր խորհրդարանում ասաց ԱԺ փոխնախագահ, «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը: «Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուս չկա, և դա այն պարզ պատճառով, որ ոչ թե մենք չենք ուզում այս կամ այն համակարգը, կամ այս կամ այն օրենսգիրքը, այլ… Կարդալ ավելին »

Գյուղապետի 22-ամյա տղան ռուսական համարանիշներով Priora-ով վրաերթի է ենթարկել ամուսիններին

Այսօր, հոկտեմբերի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի բնակիչ, 22-ամյա Արթուր Հովհաննիսյանը իր վարած Priora մակնիշի A 080 EA 07 RUS համարանիշի ավտոմեքենայով Արմավիր-Սարդարապատ ավտոճանապարհի Նորապատ գյուղի վարչական տարածքի 5-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել,… Կարդալ ավելին »