Daily Archives: 29.10.2018

«Աստղիկ» բժշկական կենտրոնում նորածին է մահացել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ՝ հոկտեմբերի 28-ին, Երևանում տեղի ունեցած նորածնի մահվան դեպի փաստով։ Մալաթիայի ոստիկանություն է դիմել Երևանի բնակիչ 54-ամյա Նելլի Չ-ն և հայտնել, որ նույն օրը` ժամը 09։30-ի սահմաններում, «Աստղիկ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգի կողմից իր հարսի՝ Երևանի բնակիչ, 30-ամյա Թագուհի Մ-ի ծննդաբերությունն ընդունելիս, բժիշկը իր մասնագիտական պարտականությունները… Կարդալ ավելին »

«Մինչև կգա արդյունքների ամփոփման իրական ժամանակը». Արտակ Զաքարյան

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչև կգա արդյունքների ամփոփման իրական ժամանակը. Ասում են, որ տաղանդավոր դիլետանտներից վատ միայն անտաղանդ պրոֆեսիոնալներն են: Այսօր մեր քաղաքական դաշտում այս ասույթը սկսել է աչք ծակել, և ամենայն հավանականությամբ, դեռ որոշ ժամանակ տաղանդավոր դիլետանտներն ու անտաղանդ պրոֆեսիոնալները գործ անելու փոխարեն կշարունակեն ժխտել, մերժել, քննադատել, նախկինը… Կարդալ ավելին »

Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի հավաքականը երկու բրոնզե մեդալով վերադառնում է հայրենիք

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն այսօր` հոկտեմբերի 29-ին, Բուդապեշտից վերադառնում է Երևան, որտեղ մասնակցում էր աշխարհի առաջնությանը: Մեր հավաքականին տեղափոխող ինքնաթիռը Զվարթնոց օդանավակայանում վայրէջք կկատարի երեկոյան ժամը 20:10-ին: Հիշեցնենք` հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը երկու բրոնզե մեդալ է նվաճել տարվա կարևորագույն ստուգատեսում:Պատվո հարթակաի երրորդ աստիճանին են կանգնել Մաքսիմ Մանուկյանը (82կգ) և Արթուր Շահինյանը (87 կգ): Մեր թիմի… Կարդալ ավելին »

14 ժամ ջուր չի լինելու Երևանում և Կոտայքում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հոկտեմբերի 29-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը: Երևանի՝ Արաբկիր վարչական շրջանի Ադոնց, Շիրվանզադե, Ն.Տիգրանյան, Շահսուվարյան, Մամիկոնյանց, Բուդաղյան, Տոլբուխին, Արաբկիրի թիվ 41, 43, 49, 51, 53 փողոցներ, Կոմիտաս պող. 1-ին, Վրացական փող. 4-րդ, Գրիբոյեդով և Մալխասյանց փող. նրբանցքներ, Կոմիտաս պող.… Կարդալ ավելին »

Հանդիպում ամերիկահայ բարերար Մայք Սարյանի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը երեկ հոկտեմբերի 28-ին հանդիպում է ունեցել ամերիկահայ բարերար Մայք Սարյանի հետ: Քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։ Հատուկ ուշադրություն է դարձվել առողջապահության զարգացմանը։ Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ սփյուռքի մեր հայրենակիցների աջակցությամբ այս ոլորտում կյանքի են կոչվել բազմաթիվ նախագծեր, որոնք շոշափելիորեն նպաստել են բնակչության բժշկական օգնության եւ… Կարդալ ավելին »

ԸՕ բարեփոխումների փաթեթն ԱԺ-ում քննարկվելու է 24-ժամյա ռեժիմով

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթն ԱԺ-ում կքննարկվի հատուկ ընթացակարգով՝ 24 ժամյա ռեժիմով: ԱԺ արտահերթ նիստում նման ռեժիմով քննարկման համար կողմ քվեարկեց  54, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 5 պատգամավոր: «Հաշվի առնելով ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մատնանշած ժամկետները և Նիկոլ Փաշինյանի ու մեր կուսակցության ղեկավարի՝ Գագիկ Ծառուկյանի միջև կնքված հուշագրի բովանդակությունը՝ մենք վերահաստատում են մեր դիրքորոշումը՝ ԸՕ փոփոխությունների փաթեթն ընդունել… Կարդալ ավելին »

Քրեական գործից իր շատ լավ տեղեկացվածությունը Նիկոլ Փաշինյանը բնական է համարում

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի կարծում, որ կաշառքի գործով պատգամավորներից մեկի սպասվող կալանավորման մասին իր հայտարարությունը որևէ կերպ խախտել է անմեղության կանխավարկածը: «Կարծում եմ՝ շատ պատգամավորների անուններ կարող են բացահայտվել և ոչ մեկի անմեղության կանխավարկածը չի խախտվել: Իսկ երբ ասում են՝ Հայաստանում կոռուպցիա է եղել, կոռուպցիան խարխլել է երկիրը և այդ կոռուպցիան ամենավերին օղակների… Կարդալ ավելին »

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի քաղաքացիներ, 2018 թվականի հոկտեմբերի 29-ին ժամը 09.00-ից տրանսպորտային միջոցների գրանցման և վարորդական վկայականների հատկացման Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական ստորաբաժանումը (հասցե՝ Գաջեգործների 76, Դավիթ Բեկ փողոցի հարևանությամբ) վնասված կապուղու պատճառով այս պահին չի կարող սպասարկել քաղաքացիներին: Ճանապարհային ոստիկանությունը պատճառված անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը և հավաստիացնում, որ արվում է հնարավոր ամեն ինչ տեխնիկական խնդիրները… Կարդալ ավելին »

«Հայաստանն ապագայի դարպասն է». նախագահ Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հոգաբարձուների և խորհրդատվական խորհուրդների անդամների հետ, որոնց թվում են առաջատար գիտնականներ, ինժեներներ, ձեռներեցներ ամբողջ աշխարհից: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի գործունեության արդյունավետ կազմակերպմանը վերաբերող հարցերի շուրջ, քննարկել նախանշված նպատակների իրագործման համար անհրաժեշտ պայմանները, մեխանիզմներն ու հնարավորությունները: Այնուհետեւ Հանրապետության… Կարդալ ավելին »