Daily Archives: 25.10.2018

Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգից հանվել է համաներում հայտարարելու մասին նախագիծը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշումը «Հիմք ընդունելով հոկտեմբերի 29-ի Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգից «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը հանելու մասին արտահերթ նիստը նախաձեռնողների առաջարկը՝ որոշում եմ ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի նախագահի ՆՈ-22-Ն որոշումը»,-ասված է ԱԺ նախագահ Արա… Կարդալ ավելին »

Կարեն Կարապետյանի բացածները Նիկոլ Փաշինյանը փակում է

Կառավարության՝ հոկտեմբերի 25-ի նիստին գործադիրը որոշեց 47 մլն 280 հազար 870 դրամ հատկացնել «Թվային Հայաստան» հիմնադրամի լուծարման գործընթացը կազմակերպելու նպատակով։ Գումարից 6 մլն 123 հազար 600 դրամը կտրամադրվի հիմնադրամի գրասենյակային տարածքի վճար, 175 հազար դրամը՝ գրասենյակային և այլ ծախսերի համար, 45 մլն 105 հազար 635 դրամը՝ աշխատավարձ և այլ վճարումներ։ Կառավարությունը որևէ կերպ չի հիմնավորում հիմնադրամի փակման… Կարդալ ավելին »

Իրացման ցանցում հայտնաբերվել է ձիու մսի խմբաքանակ

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները հերթական շրջայցն են կատարել Խորենացի փողոցի (Գումի հարևանությամբ) մսի վաճառքի կետերում: Շրջայցի արդյունքում մսի վաճառքի մի քանի կետերի սառնարան-պահեստներում հայտնաբերվել է ձիու մսի խմբաքանակ, որոշ խանութներում չեն պահվել նաև սանիտարահիգենիկ նորմերին ներկայացվող պահանջները: Անկախին տեղեկացրին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից, այս պահին ՍԱՏՄ աշխատակիցները շարունակում են վերահսոկղական… Կարդալ ավելին »

Գործադիրը մերժել է ՀՀԿ-ականների՝ «ոչ ավանդական սեռական կողմնորոշման» քարոզի նախագիծը

PanARMENIAN.Net – Կառավարության հոկտեմբերի 25-ի նիստում մերժվել է ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Էդուարդ Շարմազանովի, Ջեմմա Բաղդասարյանի, Կարինե Աճեմյանի և Միհրան Հակոբյանի կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը, համաձայն որի արգելվում է երեխաների ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացմանը սպառնացող տեղեկատվություն տարածելը կամ քարոզչությունը: Հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արսեն Մանուկյանն ասել է, որ… Կարդալ ավելին »

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Գործադիրը հավանություն է տվել ԱԺ ՀՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության առաջարկությանը: Մասնավորապես,… Կարդալ ավելին »

«Եթե կանխատեսումներն իրականանան, ՀՀ վարչապետը վճռական քայլեր իրականացնելու մանդատ կստանա». Ջոն Բոլթոն

«Եթե կանխատեսումներն իրականանան, ՀՀ վարչապետը վճռական քայլեր իրականացնելու մանդատ կստանա»,- այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Նա նշեց, որ սա 1997 թվականից հետո ԱՄՆ նախագահի առաջին խորհրդականի այցն է Հայաստանի Հանրապետություն: Բոլթոնը տեղեկացրեց, որ ՀՀ վարչապետի հետ հանդիպումը տևել է 1 ժամ 20… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը և Ջոն Բոլթոնը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ուրախ եմ հյուրընկալել նման բարձր մակարդակի պատվիրակության, ինչը պատմական է Հայաստանի համար: Շատ կարևոր է ԱՄՆ-ի հետ ունենալ բարձր մակարդակի շփումներ, և մեր կառավարությունը կարևորում է հայ-ամերիկյան ակտիվ երկխոսությունն ու սերտ փոխգործակցությունը»: Վարչապետի… Կարդալ ավելին »

Գերթանկարժեք ձեռքի ժամացույց, 35 հազար դոլար և 260 հազար ռուբլի. ակտիվիստ-բարձրաստիճան պաշտոնյայի ունեցվածքը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի նորանշանակ ղեկավար Արմեն Կոտոլյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: «8 միլիոն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող ցանկացած գույք» հատվածում Արմեն Կոտոլյանը հայտարարագրել է ձեռքի ժամացույց: Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք նաև, որ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա… Կարդալ ավելին »

«Պետք չէ տպավորություն ստեղծել, որ Կաթողիկոսի անվտանգությանն ինչ-որ բան սպառնում է». Նիկոլ Փաշինյան

ՀՀ կառավարության նիստում այսօր բացասական եզրակացություն տրվեց ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանի՝ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին: ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց, որ գործող օրենքով հետապնդվող նպատակը լուծված է: Պատգամավորների հիմնավորմամբ՝ գործող օրենքով չի երաշխավորում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովումը՝ օրենքի Կաթողիկոսի անվտանգության մասով կիրառումը… Կարդալ ավելին »

Հռոմի պապը կունենա, իսկ մեր կաթողիկոսը ոչ

Հռոմի պապը կունենա, իսկ մեր կաթողիկոսը ոչ: ՀՀ օրենքով պետք էր ապահովել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությունը եւ արգելել հավաքները եկեղեցուն պատկանող տարածքներում, եթե չկա այդ կազմակերպությունների համաձայնությունը: Սակայն, երկու նախագծերին էլ բացասական եզրակացություն տվեց կառավարությունը՝ միաձայն դեմ լինելով վերոնշյալ նախագծերին: Ռեֆորմիստների կուսակցության նախագահ՝ Վահան Բաբայան