Daily Archives: 25.10.2018

Վերջին շրջանում դեպրեսիվ վիճակում է եղել և անընդհատ հաբեր է օգտագործել. ի՞նչը կարող էր հարգված բժշկուհուն ինքնասպանության դրդել

Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ Դավթաշենի կամրջի տակ 45-ամյա կնոջ դի է հայտնաբերվել: Մինչ ՀՀ քննչական կոմիտեն կպարզի դիակի ինքնությունը, ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ, որ 45-ամյա կինը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ քույրն է՝ Լուիզա Գուրգենի  Խաչատրյանը: Վերջինս աշխատում էր «Արմենիա»  հանրապետական ԲԿ-ում, որպես մանկաբարձ-գինեկոլոգ:  Լուիզա Խաչատրյանի հարազատները ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասացին, որ վերջին շրջանում Խաչատրյանը դեպրեսիվ վիճակում է եղել և անընդհատ… Կարդալ ավելին »

Այսօրվա Հայաստանը շարժվում է և կշարունակի շարժվել ճիշտ ուղղությամբ. Արմեն Սարգսյան

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում հանդիպել է շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախագահ Սարգսյանը նշել է, որ մենք ազգային նպատակների իրագործման նոր փուլ ենք մտնում աշխարհում տեղի ունեցող տնտեսական և, հատկապես, արդյունաբերական ու տեխնոլոգիական շատ արագ զարգացումների համապատկերում: Կարևորելով համազգային ներուժի համախմբումը համահայկական օրակարգի շուրջ՝ Հանրապետության նախագահն ասել է. «Մենք… Կարդալ ավելին »

Տեղի կունենա գազի եւ էլեկտրաէներգիայի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստ

Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ 414 դահլիճում տեղի կունենա ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բախշման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը:

«ԱՄՆ-ը նաև նկատի է առնում Մերձավոր Արևելքի «շունչը»».«168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է. «ԱՄՆ-ը ցանկանում է է՛լ ավելի ամուր ներքաշվել ԼՂ հակամարտության կառավարման կառուցվածք, և Երևանից հեռացող դեսպանը, փաստորեն, հերթական անգամ դա հասկացրեց՝ հայտարարելով Հայաստանի ապակառուցողական դիրքորոշման մասին, որ Երևանը  չի ցանկանում փոխանցել տարածքների մի մասն Ադրբեջանին: Այդ ազդանշանն  ամբողջությամբ ԱՄՆ ներկայիս աշխատակազմի ոգուն համապատասխան է` սկզբից ամուր սեղմել, ապա՝ պայմանավորվել նոր, ավելի ամուր, ուժային… Կարդալ ավելին »

Ինքնասպանության փորձ Գյումրիում. (տեսանյութ)

Գյումրիում րոպեներ առաջ երիտասարդ մի տղա ինքնասպանության փորձ է կատարել: Երիտասարդը փորձել է նետվել Ալեք Մանուկյան փողոցի 50-ամյակի կամրջից: Տարածքում հավաքված քաղաքացիների եւ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների օգնությամբ հաջողվել է նրան հեռացնել կամրջի այդ հատվածից եւ տեղափոխել անվտանգ տարածք: Ինքնասպանության փորձ կատարողը Գյումրիի բնակիչ, 1983 թվականին ծնված Կ. Ա.-ն է: Նա քաղաքում հայտնի է որպես մուրացկան,… Կարդալ ավելին »

Կասկածներ ունեմ՝ ինչի՞ դիմաց, ի՞նչ ակնկալիքով է Ադրբեջանը պահպանում հրադադարը

«Հայոց աշխարհը» զրուցել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Ներկայացնում ենք հատված: -Պարո´ն Քոչարյան, նախ, ինչպե՞ս եք գնահատում Արցախի հիմնախնդրի շուրջ առկա իրավիճակը: Մի կողմից կարծես բանակցային գործընթացի տևական տեղապտույտի հերթական փուլի մեջ ենք ընկղմվում, մյուս կողմից՝ պարզ է, որ նման վիճակը չի կարող անվերջ շարունակվել: Ի լրումն՝ պահպանվում է հակառակորդի կողմից ագրեսիայի փորձը… Կարդալ ավելին »