Daily Archives: 24.10.2018

Դա բոլոր համանախագահողների կարծիքն է, որ որոշ տարածքներ բանակցությունների առարկա են. Սա է իրականությունը. Ռոբերտ Քոչարյան. «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհը» զրուցել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: -Պարոն Քոչարյան, նախ, ինչպե՞ս եք գնահատում Արցախի հիմնախնդրի շուրջ առկա իրավիճակը: Մի կողմից կարծես բանակցային գործընթացի տեւական տեղապտույտի հերթական փուլի մեջ ենք ընկղմվում, մյուս կողմից՝ պարզ է, որ նման վիճակը չի կարող անվերջ շարունակվել: Ի լրումն՝ պահպանվում է հակառակորդի կողմից ագրեսիայի փորձը կրկնելու վտանգը: Չենք… Կարդալ ավելին »

Հաջորդ շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան հաջորդ շաբաթ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Նրա խոսքով` այցի վերաբերյալ մանրամասների մասին լրացուցիչ կտեղեկացնեն: Նաղդալյանը հիշեցրեց նաև, որ հոկտեմբերի 25-ին Հայաստան է այցելելու ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն, ով հանդիպում է ունենալու երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ:… Կարդալ ավելին »

«Ես լիազորված եմ բանակցել ՀՀ-ի անունից, ես լիազորված չեմ բանակցել Արցախի և նրա ժողովրդի անունից». Նիկոլ Փաշինյան

«Հայաստանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը Արցախի հարցը լուծի՝ առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու։ Ժողովրդի կարծիքն է այն վճռական գործոնը, որը պետք է որոշի՝ Արցախի հարցի լուծման այս կամ այն տարբերակը մեզ ձեռնտո՞ւ է, թե՞ ոչ»,- այսօր խորհրդարանում այս մասին ասաց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ Արցախի հարցի վերաբերյալ բանակցային սեղանի շուրջ եղած քննարկումները, ըստ… Կարդալ ավելին »

«Լսի՛ր, դու պատմություն չգիտե՞ս, այս ի՞նչ խայտառակություն է». Հայրիկյանը՝ Փաշինյանին

«Մեր քաղաքական զարգացումների մեջ էական որևէ բան կարող է լինել, եթե ամենակարևորին ամենամեծ ուշադրությունը հատկացվի, իսկ ամենակարևորը Սահմանադրությունն է ու դրա միջոցով երկրում փոփոխություն կատարելը, որի նախագիծը ներկայացրել ենք կառավարություն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: «Առաջին օրերին, երբ Նիկոլ Փաշինյանի շարժման նկատմամբ վերապահ վերաբերմունք էր նրա խորհրդարանական գործընկերների կողմից, մենք աջակցեցինք… Կարդալ ավելին »

«Գործարարի ինչի՞ն է պետք լինել ԱԺ պատգամավոր». Նիկոլ Փաշինյան

«Գործարարի ինչի՞ն է պետք լինել ԱԺ պատգամավոր։ Մենք երաշխավորում ենք, որ բոլոր գործարարները կունենան նույն հնարավորությունները, պատգամավորի կարգավիճակը ոչինչ չի ավելացնի կամ պակասեցնի»,- այսօր խորհրդարանում ասաց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց, որ վարչապետի քաղաքական կամքը պետք է շարունակություն ունենա նաև Հարկային, Մաքսային օրենսգրքերը «ջարդելու» մասով, որ հնարավոր լինի խոսել ազատ… Կարդալ ավելին »

«Ներդրումների համար հեղափոխությունը բրենդ չէ». Ռոբերտ Քոչարյան

armworld.am-ը զրուցել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ Արցախի հարցում դեռ հստակ դիրքորոշում չեմ տեսնում – Պարոն Քոչարյան, նախ, ինչպե՞ս եք գնահատում Արցախի հիմնախնդրի շուրջ առկա իրավիճակը: Մի կողմից կարծես բանակցային գործընթացի տեւական տեղապտույտի հերթական փուլի մեջ ենք ընկղմվում, մյուս կողմից՝ պարզ է, որ նման վիճակը չի կարող անվերջ շարունակվել: Ի լրումն՝ պահպանվում է հակառակորդի կողմից ագրեսիայի… Կարդալ ավելին »

Արցախին առաջարկում են սեփական կամքով գնալ իր իսկ պետականության կործանման ճանապարհով. Դավիթ Բաբայանը՝ Մամեդյարովի հայտարարության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարար Է.Մամեդյարովը «ՌԻԱ Նովոստի»ն տված հարցազրույցում արտահայտել է պաշտոնական Բաքվի դիրքորոշումը արցախյան խնդրի  լուծման առնչությամբ և այն որևէ փոփոխության չի ենթարկվել. այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում ասացԱրցախի նախագահի մամլո խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ: «Այն, ինչ նրանք ասում են՝ ոչ այլ ինչ է, քան առաջարկ Արցախին, սեփական կամքով գնալու իր իսկ պետականության կործանման ճանապարհով,-նշեց պարոն Բաբայանը: Ի դեպ, Մամեդյարովը խոսել է արցախյան հարցի փուլային տարբերակով կարգավորման մասին, ասելով՝ « նպատակ ունենք սկսել փուլային կարգավորման գործընթացը”: Հիշեցնենք, որ Հայաստանում խնդրի լուծման փուլային տարբերակի կողմնակից եղել է ու կա ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Այս առնչությամբ Բաբայանն ասաց հետևյալը. «Այն, ինչ ասում է Մամեդյարովը՝ ապացուցում է,որ պաշտոնական Բաքուն  պատրաստ չէ խնդրի կարգավորման, որ պաշտոնական Բաքուն չի վերանայել իր  նպատակները, իր տեսլականը և նրանց բուն նպատակը մնում է նույնը՝ Հայոց արցախյան պետականության կործանումը, որից հետո անպայման կանցնեն Հայաստանի Հանրապետության տարածքին՝ սա միանշանակ է: 90-ականների կեսերից մինչև 1998-99 թթ. եղել են խնդրի կարգավորման տարբերակներ,որոնցից մեկը, այսպես կոչված՝ փուլային տարբերակն է, մյուսը՝ փաթեթային: Ադրբեջանըփուլային տարբերակն է  առաջ քաշում, քանի որ նրանց համար փուլային տարբերակը Արցախի պետականության ապամոնտաժումն ու քայքայումն է: Սրանով ասում են՝  հետ տվեք հողերը, սահմանների առումով՝ վերադարձեք 1988 թվականի դրությանը, ադրբեջանցիները պետք է վերադառնան նախկին ԼՂԻՄ-ի տարածք, Արցախը չպետք է ունենա զինված ուժեր՝ հետո նոր միայն Ադրբեջանը կմտածի՝ ի՞նչ կարգավիճակ  պետք էստանա Արցախը: Մենք էլ ասում ենք դա մեզ համար անընդունելի է,  անկախ պետությունը,որն ի վիճակի է իր անվտանգությունն ապահովվել, որը  կայացած երկիր է, ինչպե՞ս կարող է նման ճակատագիր ընտրել: Այսինքն, ստացվում է կա՛մ այդ պետությունը թույլ է,կա՛մխենթացած վիճակում է և չի  հասկանում թե ի՞նչ է անում»,- նկատեց պարոն Բաբայանը՝հավելելով, որ այդպիսի վիճակ չկա Արցախում: Արցախի նախագահի խոսնակը միաժամանակ շեշտեց՝ Արցախում նախընտրում են ԼՂ հարցի փաթեթային կարգավորման տարբերակը, բայց կարելի է նաև փուլային որոշ քայլեր կատարել: Ի՞նչ է դա իրենից ենթադրում. «Փաթեթային կարգավորումն իրենից ենթադրում է, որ բոլոր հարցերի լուծումը պետք է հստակեցվի մեկ փաթեթի մեջ, այն ընդգրկում է բազմաթիվ հարցեր, օրինակ՝  Արցախի ևԱդրբեջանի կողմից մեկը մյուսի ճանաչում, ռազմաքաղաքական հարցերի լուծում,սահմանների հստակեցում, ընդ որում, սահմանների մեջ, բնականաբար,  մտնում էՀյուսիսային Արցախի հարցը: Քաղաքական, պատմական, բարոյական  առումով ճիշտ է, որդա այդպես լինի, որովհետև Հյուսիսային Արցախը պոկեցին ԼՂԻՄ-ից ու հայաթափեցին դաԱդրբեջանի հայատյաց քաղաքականության հետևանքն է”: Բաբայանը նկատեց, թե այսօր պաշտոնական Ստեփանակերտը իրավասու է նաև բարձրացնելՆախիջևանի հարցը. “Քանի որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և նախկին ԼՂԻՄ-ը գտնվում էին մեկ կազմավորման մեջ՝ Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության: Այդ  փաթեթում հստակ գրված է խնդրի լուծմանն ուղղված բոլոր քայլերը, ինչը պետք է այսօր իրականացնել,որից հետո կարելի է ինչ-որ կերպ փուլային տարբերակով ևս քայլեր անել”: Ըստ Բաբայանի.” Օրինակ՝ թող առաջին փուլը լինի քաղաքական հարցի կարգավորումը, այսինքն՝ Ադրբեջանը ճանաչում է Արցախի անկախությունը, մենք ճանաչում ենք Ադրբեջանի անկախությունը, Արցախը դիվանագիտական առաքելություն… Կարդալ ավելին »