Daily Archives: 20.10.2018

Տեղի կունենա «Աշխարհի գույները» խորագրով 4-րդ փառատոնը հոկտեմբերի 21-ին

«Աշխարհի գույները» խորագրով 4-րդ փառատոնը 2018 թվականի հոկտեմբերի 21-ին, ժամը` 18:00-ին ԵԹԿՊԻ-ի Ուսանողական թատրոնում տեղի կունենա «Աշխարհի գույները» 4-րդ փառատոնը, որն այս անգամ կրում է «Առողջության բանաձև» խորագիրը: Ավանդական դարձած միջոցառման կազմակերպիչն է «Հանդես» փրոդաքշնը, իսկ գլխավոր աջակիցը` ԵԹԿՊԻ-ի Ուսանողական թատրոնը: Աջակիցներն են` «Զինվորի քավոր Մարգարյան» բարեգործական ՀԿ-ն, ZIN TAXI-ն, “Progress Print” տպագրատունը, “LIFE DESIGN”… Կարդալ ավելին »

Մարդկանց չպետք է բաժանել հեղափոխականների և հակահեղափոխականների. իսկ ու՞ր մնաց պրոֆեսիոնալիզմը. Ռուբեն Բաբայան

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը Հովհ․ Թումանյանի անվան Երեւանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն է: Մենք զրուցել ենք մշակույթի նախարարության գործառույթների, մշակույթի եւ քաղաքականության միջով անցնող նուրբ սահմանագծի, հայաստանյան ներքաղաքական կյանքի եւ այլ թեմաների շուրջ: -Պարո՛ն Բաբայան, ըստ Ձեզ` մշակույթի նախարարության հիմնական անելիքն այսօր ո՞րը պետք է լինի: Ինչի՞ վրա պետք է առաջնային ուշադրություն դարձնի… Կարդալ ավելին »

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը և Լիբանանի խորհրդարանի նախագահը բարձր են գնահատել երկկողմ քաղաքական երկխոսությունը

Լիբանան աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը բարձր է գնահատել Լիբանանի խորհրդարանի նախագահի ներդրումը հայ-լիբանանյան բարեկամության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների իրականացման գործում։ Նաբիհ Բըրրին ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Լիբանան՝ նշելով, որ այն հնարավորություն կտա նոր թափ… Կարդալ ավելին »

Մենք տենց էլ չսովորեցինք հարգել նախորդներին

Վահան Բաբայանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. Հայկ Մարությանի հանդիպումը Երևանի նախկին քաղաքապետների հետ կրում է իմիտացիոն բնույթ: Նման հանդիպումներ կազմակերպում են,երբ հրավիրում են բոլորին ,այլ ոչ ընտրովի:Այս հանդիպումը ԶԼՄ ները լուսաբանում են,որպես հանդիպում նախկին քաղաքապետների հետ,սակայն ,որն է տրամաբանությունը,Վահագն Խաչատրյանը եղել է քաղաքապետ 1992-1996թթ իսկ Սուրեն Աբրահամյանը 1998-1999թթ,բա ուր են մյուսները Ալբերտ Բազեյանը օրինակ… Կարդալ ավելին »

Ուշագրավ դրվագներ Փաշինյանների ու Սարգսյանների հարևանությունից. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սարգսյանների եւ Փաշինյանների հարեւանության ավարտը մոտ է․ ինչպես հայտարարվել է՝ Սերժ Սարգսյանը շուտով տեղափոխվելու է կառավարական ամառանոցից, չնայած պետությունը դեռ բնակավայր չի հատկացրել։ Բայց այս ընթացքում նախկին եւ ներկա ղեկավարների միջեւ ուշագրավ «շփումներ» են եղել։ Մեզ պատմեցին, որ հարեւան առանձնատները նաեւ ընդհանուր բակ ունեն, որտեղ համատեղ օգտագործման տարածք կա՝ բացօթյա նստելու… Կարդալ ավելին »

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Լիբանան. տեղի է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի և Լիբանանի նախագահի հանդիպումը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Լիբանան: Դիմավորման արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Լիբանանի նախագահի նստավայր, որտեղ կայացել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի և Լիբանանի նախագահի հանդիպումը: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Լիբանանի նախագահ Միշել Աունին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ ուրախ է այցելել եղբայրական երկիր` Լիբանան: «Շնորհակալ եմ ընդամենը մեկ… Կարդալ ավելին »

Անգամ Ավշարի Գրիգորյանների երբեմնի կամակատարներն են թեքվել Նիկոլականների կողմը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արարատի մարզում, պարզվում է, նախկին իշխանության սատելիտները ճամբարափոխ են եղել։ Օրինակ, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը, որին այդ պաշտոնին հասցրել է Հովիկ Աբրահամյանը, Գարիկ Սարգսյանին մարզպետ նշանակելու օրվանից նրան «անմնացորդ ծառայելու» երդում է տվել, իսկ որդին՝ ԱԻՆ աշխատակից Նարեկը, մարզպետի հետեւից ման է գալիս։ Նա պատգամավորական հավակնություններ ունի եւ չի թաքցնում,… Կարդալ ավելին »

ՀՀԿ-ի օգտին ամենաշատ ձայներ հավաքած թաղապետը կշարունակի՞ պաշտոնավարել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ–ական թաղապետներից ոմանք, որոնք դեռ շարունակում են պաշտոնավարել, հույս են փայփայում, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն իրենց չի ազատի աշխատանքից: Ու որպեսզի իրենց աշխատանքը, աթոռն ու պաշտոնը չկորցնեն, բավականին ակտիվացել են: Մասնավորապես, «Փաստի» տեղեկություններով՝ Նուբարաշեն համայնքի ՀՀԿ-ական ղեկավար Արթուր Կիրակոսյանը տնետուն ընկած՝ բնակիչներից ստորագրություններ է հավաքում, որպեսզի դրանով նորընտիր քաղաքապետի մոտ… Կարդալ ավելին »

Արա Բաբլոյանը չեղարկել է ԱԺ գործուղումները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը չեղյալ է համարել պատգամավորների նոյեմբեր ամսվա բոլոր գործուղումները: Բաբլոյանը հայտարարել է, որ լուծարված ԱԺ-ի դեպքում գործուղումների գնալը ոչ նպատակահարմար է, քանի որ պատգամավորները չեն կարող ասել, որ իրենք ներկայացնում են լուծարված խորհրդարանը: ԱԺ նախագահի այս դիրքորոշումը միանգամայն տրամաբանական է, բայց ոչ այն պատգամավորների համար, որոնք պետք է… Կարդալ ավելին »