Daily Archives: 20.10.2018

Ի՞նչ ունեցվածք ունի նորանշանակ նախարարը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նորանշանակ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանի եկամուտների հանրագումարը հունիսին ներկայացրած հայտարարագրի տվյալներով կազմել է 2 710 000 դրամ: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա հայտարարագրից: Տ. Խաչատրյանն այն ներկայացրել էր, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել էր վերոնշյալ նախարարության փոխնախարարի պաշտոնից: Փոխնախարարի… Կարդալ ավելին »

Քրեական գործեր՝ ՀՀԿ-ի օդիոզ դեմքերի դեմ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Այն, որ հայրենի իրավապահ համակարգը չի փայլում պրոֆեսիոնալիզմով, վաղուց որեւէ մեկի համար գաղտնիք չէ: Եթե հին Հայաստանում այս կամ այն մարդու վրա «գործեր» էին սարքվում, դասականի ասած, «ուչաստկովիի մակարդակով», ապա հիմա՝ թավշյա հեղափոխությունից հետո, երբ ազատություն ունեն, առավել տխուր իրավիճակների ենք ականատես լինում: Պաշտոնական հաղորդագրություններից սկսած մինչեւ ուժային կառույցների ղեկավարների կողմից տրված… Կարդալ ավելին »

Նախկին պաշտոնյան վերադարձել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«ՀՀ Արարատի մարզի ԲՀԿ քվոտայով հունիսի 29-ին փոխմարզպետ նշանակված Արթուր Մկրտչյանը դարձյալ վերադարձել է աշխատանքի: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մկրտչյանը հոկտեմբերի սկզբին ազատվել էր փոխմարզպետի պաշտոնից, որովհետեւ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրամանով` այդ շրջանում աշխատանքից ազատվում էին ՀՅԴ-ական եւ ԲՀԿ-ական նախարարներ ու մարզպետներ: Փաստորեն, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ… Կարդալ ավելին »

Նախկին պատգամավորների ինքնասպանության և սպանության գործով կին է հարցաքննվել. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանի ինքնասպանության եւ Կարո Կարապետյանի սպանության գործով վկայի կարգավիճակով կին է հարցաքննվել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` օրերս ՀՀ քննչական կոմիտեի քննիչները գնացել են հիվանդանոց, որպեսզի հարցաքննեն Սարգիս Ավագյանին, սակայն նա խնդրել է մի փոքր սպասել, մինչեւ լավանա: Ավելին, հարցաքննվել է նաեւ Աբրահամ Մանուկյանի վարորդը, որն ընդամենը… Կարդալ ավելին »

«Նիկոլ Փաշինյանի գլոբուսը սկսվում է Կալինինգրադից և ավարտվում Վլադիվոստոկով». քաղտեխնոլոգ

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի խոսքով՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մոտ ինչպես կադրային քաղաքականությունը, այնպես էլ երկրի ներսում և արտաքին քաղաքական շատ հարցերում տեսանելի են դառնում այդ հարցերի նկատմամբ դրսևորվող իրավիճակային մոտեցումները։ Ըստ նրա, մեկ ամիս առաջ Ն. Փաշինյանը հայտարարում էր, թե գոյություն ունեն  «սև» ու «սպիտակ»-ներ, «հեղափոխականներ» և «հակահեղափոխականներ», և բարիկադներ է կառուցում, իսկ մեկ… Կարդալ ավելին »

Համոզե՞լ են, թե՞ ճնշել, պարտադրել

Օրեր առաջ Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայտարարություն ստորագրեցին, որում ասվում էր. «Պաշտպանում ենք 2018թ. դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը: Վարչապետի պաշտոնից Ն. Փաշինյանի հրաժարականից հետո մինչև ԱԺ արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի և գործող ԱԺ-ն պետք է լուծարվի»: Ստորագրողների ցանկում մի քանիսի… Կարդալ ավելին »