Daily Archives: 17.10.2018

Խոշոր ավտովթար Թուրքիայում. կան զոհեր (տեսանյութ)

Թուրքիայի  Քահրամանմարաշ (Մարաշ) նահանգի Գյոքուն շրջանի մոտակայքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Քահրամանմարաշ-Կայսերի  մայրուղիով երթևեկող ուղևորատար ավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի հետևանքով այն կողաշրջվել է: Վթարի հետևանքով զոհվել է 7, վիրավորվել 24 մարդ: Ավտոբուսը պատկանել է Թուրքիայում հայտնի «Kamil Koç» ընկերությանը։ Դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով ոստիկանական և շտապօգնության մեքենաներ։ Աղբյուր`    Haberler

Փաշինյանը խոստացել է լուծել Ավշարի Արայիկի «դրածոյի» հարցը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արտաշատի ավագանու անդամների հետ՝ քննարկելու քաղաքում ստեղծված վիճակը: Արդեն կես տարուց ավելի ավագանու անդամները հրաժարվում են նիստեր գումարել՝ չցանկանալով աշխատել քաղաքապետ Կարեն Բենիամինյանի հետ, ով, ըստ ավագանու անդամների, Ավշարի Արայիկի՝ Արայիկ Գրիգորյանի դրածոն է: Վարչապետ Փաշինյանը խոստացել է առաջիկայում անդրադառնալ խնդրին եւ համայնքի համար… Կարդալ ավելին »

Կբարեխոսի վարչապետի մոտ. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Նախօրեին Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար նշանակված Տիգրան Խաչատրյանը, պարզվում է, դեռ նախարարի պորտֆելը չստանձնած, ճոխ-ճոխ խոստումներ է տվել վաղեմի ընկերոջը՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախկին նախարար Սուրեն Կարայանին: Մասնավորապես, խոստացել է, որ նրա համար կբարեխոսի վարչապետի մոտ, որ նշանակեն առաջին տեղակալ: Ինչպես մեր աղբյուրն է պնդում. «Տիգրանը որոշել է Սուրենի… Կարդալ ավելին »

Ողջունելի որոշում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ոչ մի կերպ չեմ հասկանում այն աղմուկը, որը բարձրացել է ոստիկանապետի նախկին տեղակալ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու կապակցությամբ։ Եթե առողջ հասարակություն լիներ, ապա աղմուկ պետք է բարձրացներ ոչ թե փորձառու Հունան Պողոսյանի նշանակման, այլ, ասենք, 26- 27-ամյա երիտասարդներին քաղաքապետ դարձնելու, մշակույթից հեռու մարդուն` մշակույթի նախարար, սփյուռքից անտեղյակ մեկին`… Կարդալ ավելին »

Ուշացած աղմուկը՝ կարմիր գծերի ու տրանսպորտի սակագնի շուրջ

Վերջին 2 օրերին սոցցանցերում քննարկման թոփ թեման Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն էր, ով իր երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում խոսել էր տրանսպորտի սակագնի և, այսպես կոչված, կարմիր գծերի (վճարովի ավտոկայանատեղիների) մասին։ Ինչպես հայտնի է, «Իմ քայլը» շարժումը դեռ շարժման սկզբից և դրանից առաջ դեմ էր արտահայտվում արագաչափերին և կարմիր գծերին։ Իսկ Հայկ Մարությանն անձամբ… Կարդալ ավելին »