Ողջունելի որոշում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ոչ մի կերպ չեմ հասկանում այն աղմուկը, որը բարձրացել է ոստիկանապետի նախկին տեղակալ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու կապակցությամբ։ Եթե առողջ հասարակություն լիներ, ապա աղմուկ պետք է բարձրացներ ոչ թե փորձառու Հունան Պողոսյանի նշանակման, այլ, ասենք, 26- 27-ամյա երիտասարդներին քաղաքապետ դարձնելու, մշակույթից հեռու մարդուն` մշակույթի նախարար, սփյուռքից անտեղյակ մեկին` սփյուռքի նախարար նշանակելու եւ նմանատիպ այլ նշանակումների առիթով։

Եթե ավելի առողջ հասարակություն լիներ, հեղափոխության հաջորդ օրն իսկ պետք է պահանջ դներ նորընտիր վարչապետի առաջ՝ պահել հին կառավարության կազմը, աշխատեցնել փորձառուներին, կարեւոր պետական պաշտոնները չվստահել անփորձ ու փողոցից կառավարություն եկած, չտես ու անտեղյակ, գոնե 5 հոգանոց կոլեկտիվ չղեկավարած անձանց։

Դրանից ե՛ւ երկիրը կշահեր, ե՛ւ հեղափոխությունը։ Բայց մենք միայն բոլշեւիկյան հեղափոխության փորձն ենք ճանաչում եւ հարուստների ունեզրկումն ու նախկին իշխանավորներին պաշտոնանկ անելը համարում ենք հեղափոխության՝ փոփոխությունների գլխավոր ատրիբուտը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվ այսօր՝ եթե իշխանությունը գիտակցել է հներին ու փորձառուներին հեռացնելու վնասը եւ որոշել է նրանցից ամենապրոֆեսիոնալներին ու չվարկաբեկվածներին օգտագործել ի շահ պետության, դա միմիայն ողջունել է հարկավոր, այլ ոչ թե քննադատել»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով