Daily Archives: 06.10.2018

Սպառողներին վաճառվող բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագների իջեցման շուրջ հայտարարությունները բացահայտ ապատեղեկատվություն են. ՀԾԿՀ

Սպառողներին վաճառվող բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագների շուրջ ինչ-որ փորձագետների կողմից 2018 թվականի հոկտեմբերի 4-ին ԶԼՄ-ներով ներկայացված հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում, զուրկ են որևէ հիմքից, և բացահայտ ապատեղեկատվություն են, որոնք հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեն։ Այս մասին հայտնում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից՝ ի պատասխան այն հայտարարության, որ Վարչապետի էներգետիկայի գծով խորհրդականին կից ստեղծված աշխատանքային խմբի… Կարդալ ավելին »

Պատրաստել ենք օրենքի նախագիծը՝ միասեռականության քարոզն արգելելու համար. Հայկ Նահապետյան

«Մենք դեմ ենք առաջին հերթին անչափահասների շրջանում միասեռականության քարոզչությանը, և ընդհանրապես նման քարոզչությունը պետք է արգելվի»,- այս մասին ասել է Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը: Նահապետյանը մեջբերելով օրեր առաջ «Հասմիկ» ճամբարի սկանդալը՝ նշեց, որ այն ինչ տեղի է ունեցել ճամբարում միասեռականության քարոզ է, ու «ցավոք սրտի այդ քարոզում ներգրավված են… Կարդալ ավելին »

Չէ՜ Նիկոլ ջան, «Հանրապետությունն արցունքներիդ չի հավատում

Շինծու խոսքերով ու կեղծ բառերով ժողովրդին «կերակրող» Նիկոլն իր երեսպաշտությունն իհարկե չի կարող երկար քողարկել: Դեռ քիչ էր, որ Մեծ Վարպետի՝ Ազնավուրի մահվան օրը հագուրդ տալով քաղաքական կրքերին փողոց դուրս հանեց ցուցարարներին՝ անարգելով Ազնավուրի հիշատակը, մի բան էլ ժպիտով ու ինքնաբավ կեցվածքով էնպես դրսևորեց իրեն ասես՝ մի սովորական օր էր: Փաստորեն Նիկոլին հաջողվում է «լավ»… Կարդալ ավելին »

Ռուսաստանցի փորձագետ. Ղարաբաղյան հարցում երևանի սխալը կարող է քարտեզի երեսից ջնջել ողջ Հայաստանը

«Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության ամբոխի ուսերին բազմած՝ ստիպելով պառլամենտին, որտեղ իր ուժը փոքրամասնություն էր, քվեարկել իր օգտին։Այդպես ձեւավորվեց երկիշխանություն՝ փողոցի իշխանության ոչ պաշտոնական կենտրոնը եւ պառլամենտը, որտեղ մեծամասնությունը պատկանում է հանրապետականներին։ Հենց դրանով էլ նախանշվում է քաղաքական ճգնաժամի հաջորդ փուլը, եթե որպես առաջին փուլ ընդունենք ապրիլքսաներեքյան ցույցերը, որոնք բերեցին Սերժ Սարգսյանի հրաժարականին։ Ակնհայտ է, որ… Կարդալ ավելին »

Պետք է արգելվի թմրամիջոցների և նույնասեռականության քարոզը երեխաների շրջանում. Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարություն է տարածել, որում ասում է, որ Հայաստանում պետք է արգելվի թմրամիջոցների և նույնասեռականության քարոզը երեխաների շրջանում։ ԱԺ փոխնախագահի հայտարարությունում ասվում է. «Հարգելի հայրենակիցներ Առաջնորդվելով ազգային և քրիստոնեական արժեքների ամրապնդման առաջնահերթությամբ և մտահոգված լինելով ժամանակակից աշխարհի հաճախ անվերահսկելի տեղեկատվական հոսքերի պայմաններում երեխաների ներդաշնակ զարգացման վտանգով, գործընկերներիս հետ շրջանառության մեջ եմ… Կարդալ ավելին »

Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ Կարեն Վարդանյանին սկսել են սպառնալ համացանցով և նա այս պահին հաղորդում է ներկայացնում ՀՀ ոստիկանությանը

Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ Կարեն Վարդանյանին սկսել են սպառնալ համացանցով և նա այս պահին հաղորդում է ներկայացնում ՀՀ ոստիկանությանը: Ես որպես կուսակցության նախագահ կոչ եմ անում այդ սպառնացողներին վերջ տալ համացանցում թաքնվելուց և կամովին ներկայանալ ոստիկանություն: Պետք է վերջ տրվի այս արատավոր երևույթին և օրենքի ողջ խստությամբ պետք է պատժվեն քաղաքական տեսակետների համար այս անհանդուրժողկանության դրսևորողները… Կարդալ ավելին »

«Բանդիտը թիկնազոր է դառնում, դրա դեմը պետք է առնվի». Ֆելիքս Ցոլակյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում կրկին օրակարգային է դարձել թիկնազոր ունենալ-չունենալու խնդիրը: Ինչպես հայտնի է, շատ գործարարներ կամ պաշտոնյաներ իրենց հարազատներին գրանցում են իրենց իսկ պատկանող պահնորդական ընկերություններում, այդպես թիկնազորի կարգավիճակ տալիս: Արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար, ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Ֆելիքս Ցոլակյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե «Հասկանում եք` մասնագիտական խնդիր է: Ի՞նչ… Կարդալ ավելին »

Կառավարության հետ համագործակցություն չի ստացվում. ԱԺ-ն անգործության է մատնված. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Խորհրդարանը վերջին շրջանում գրեթե անգործության է մատնված: Թավշյա հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի շտապում խորհրդարան ներկայացնել օրենսդրական նախագծեր: «Ժողովուրդ» օրաթերթը փոքր ուսումնասիրության արդյունքում պարզեց` մինչեւ հիմա կառավարությունը ընդամենը երկու-երեք կարեւոր նախագիծ է ներկայացրել, մնացածը նախկինից ժառանգություն մնացած նախագծերն էին, որոնք հաճախ խմբագրական փոփոխություններ են ենթադում: Միաժամանակ, բացարձակ պարապուրդի են մատնված ԱԺ… Կարդալ ավելին »

Ոստիկանապետը չի պատասխանել Արա Բաբլոյանի զանգերին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 2-ի արտահերթ նիստի ժամանակ, երբ բազմություն է հավաքվել ԱԺ դարպասների մոտ, եւ տեղեկացել են, որ որոշ պատգամավորների չեն թողնում մտնել շենք, մյուսներին՝ դուրս գալ, հասկացել են, որ իրավիճակը շիկանում է, այդ ժամանակ Արա Բաբլոյանը որոշել է զանգել Վալերի Օսիպյանին, որ նրան տեղեկացնի իրավիճակի մասին, եւ նա միջոցներ ձեռնարկի՝ կանխելու հետագա… Կարդալ ավելին »

Հեղափոխական փոխարտգործնախարարի ունեցվածքը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 500 000 ՀՀ դրամ: Այս մասին տեղեկանում ենք Ռ. Ռուբինյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված՝ 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից: 2018թ. հունվարի 1-ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 150 000 ՀՀ դրամ:… Կարդալ ավելին »