Ռուսաստանցի փորձագետ. Ղարաբաղյան հարցում երևանի սխալը կարող է քարտեզի երեսից ջնջել ողջ Հայաստանը

«Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության ամբոխի ուսերին բազմած՝ ստիպելով պառլամենտին, որտեղ իր ուժը փոքրամասնություն էր, քվեարկել իր օգտին։Այդպես ձեւավորվեց երկիշխանություն՝ փողոցի իշխանության ոչ պաշտոնական կենտրոնը եւ պառլամենտը, որտեղ մեծամասնությունը պատկանում է հանրապետականներին։

Հենց դրանով էլ նախանշվում է քաղաքական ճգնաժամի հաջորդ փուլը, եթե որպես առաջին փուլ ընդունենք ապրիլքսաներեքյան ցույցերը, որոնք բերեցին Սերժ Սարգսյանի հրաժարականին։ Ակնհայտ է, որ իշխանության նոր մոդելն ունենալու է ժամանակավոր բնույթ, սակայն բոլոր քաղաքական գործընթացները շարունակում են ընթանալ ՀՀ գործող Սահմանադրության շրջանակներում։Հետագա անելիքների ալգորիթմը ենթադրում է պառլամենտական արտահերթ ընտրություններ, ինչի մասին հայտարարել է Փաշինյանը, թեեւ սկզբում դրանց ժամկետը սահմանելով հաջորդ տարվա մայիսը։

Սակայն, երբ նախընտրական «Իմ քայլը» դաշինքը 81,06տոկոս ձայն հավաքեց Երեւանի ավագանու ընտրություններում, պարզ էր, որ նվաճված մայրաքաղաքից հետո գնալու են ավելի հեռուն։ Այսինքն՝ ավելի մոտ ժամկետ են սահմանելու ընտրությունների համար։ Փաշինյանը հայտարարեց, որ դրանք պետք է տեղի ունենան դեկտեմբերին։ Հենց այս իրավիճակում էլ Հայաստանի պառլամենտը երկրորդ ընթերցմամբ ընդունեց օրինագիծ, որն «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ սահմանեց, ինչը ենթադրում է, որ պառլամենտը կշարունակի գործել նույնիսկ վարչապետի հրաժարականից հետո։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կառավարության ղեկավարը դա որակեց «հակահեղափոխության մեկնարկ», ինչը ժանրի օրենքներով հենց այդպես էլ է, պահանջելով լուծարել երկրի քաղաքական դաշտից հանրապետականներին եւ կոչ անելով իր կողմնակիցներին դուրս գալ փողոց ու շրջափակել Ազգային ժողովը։ Թե ինչ եղավ, արդեն հայտնի է, սակայն հայտնի չէ, թե ինչ կլինի հետո։ Ամենայն հավանականությամբ, Փաշինյանը կհաղթի դեկտեմբերին, ինչը վարչապետի իշխանությունը կլեգիտիմացնի Սահմանադրության տեսանկյունից, եւ ի հայտ կգա նաեւ նոր ԱԺ մեծամասնություն։ Սակայն այդ պահից Փաշինյանի վրա են դրվում Հայաստանի հետագա ճակատագրի ողջ պատասխանատվությունը, պետականության պահպանումը, ինչի համար նա պետք է անցում կատարի բողոքող ցուցարարից կառավարչի եւ պետական գործչի։

Սակայն ամբոխի կարողությունն էլ հենց նրանում է, որ այն ի զորու է սկզբունքորեն դյուրությամբ կոտրելու պետությունը։ Սակայն պետություն ղեկավարել ամբոխը չի կարող։ Պրակտիկան, ներառյալ նաեւ հեղափոխական պրակտիկան, ցույց է տալիս, որ հեղափոխական ալիքի վրա, երբ կան հսկայական սպասումներ, հնարավոր է պաշտոնյաներին հանել իրենց աշխատասենյակներից։ Սակայն բավականին բարդ է այդ տարերքն ուղղել ստեղծագործական կառուցողական հուն։ Փողոցային հեղափոխականները սովորաբար չեն ունենում բավարար կառավարչական հմտություններ եւ չեն տիրապետում այն ռեսուրսներին, որոնցով հնարավոր կլինի իրականացնել խոստումները։

Այս ճանապարհին վարչապետը ստիպված կլինի առերեսվել լրջագույն խնդիրների հետ, որով ստիպված կլինի գնալ փոխզիջումների եւ բալանսի պահպանման՝ կառուցելու օրենսդիր եւ գործադիր հորիզոնականն ու ուղղահայացը։ Կամ էլ կշարունակի «հեղափոխական կանոններով» մաքրել երկրի քաղաքական դաշտը, պահել հասարակության մեջ առճակատման բարձր մակարդակը, հրահրել պայքարի հուրը եւ իր կողմնակիցներին պահել մշտական մոբիլիզացիայի մեջ՝ քաղաքական հակառակորդներին ճնշելու համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սակայն դեռ կան տնտեսությունը, մարդկանց ամենօրյա կենսապահովումը, եւ, վերջապես, ի՞նչ է անելու Փաշինյանը փորձառու քաղաքական վետերանների հետ, որոնք այսօր տանուլ են տալիս, սակայն վաղը նրա ամեն մի սխալն իր դեմ են օգտագործելու եւ խաղալու են իրադրության անկայունության վրա, երբ իշխանական կաբինետներում հայտնվել են մարդիկ, որոնք դեռեւս պետք է նոր-նոր իրենց մասնագիտական որակները ցուցադրեն անցումային փուլում»,- հայաստանյան ներկա վիճակը եւ հետագա ընթացքն է փորձել ներկայացնել ռուս հեղինակավոր վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը։

Աղբյուր՝ Հրապարակ

zham.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով