Daily Archives: 03.10.2018

Նախագահը համոզված է, որ ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծել Սահմանադրության եւ օրենքների շրջանակում

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է.   Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը ուշադրությամբ հետեւում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։   Հանրապետության նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ եւ քննարկել ստեղծված իրավիճակը։   Ազգային ժողովի կողմից ընդունված «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական… Կարդալ ավելին »

«Գևորգի վրա կապտուկներ կան, նրան ծեծել ու սպանել են». պնդում են 2 օր առաջ Արցախում զոհված զինծառայողի հարազատները

Հոկտեմբերի 1-ին Մարտունիի վաշտերից մեկում զոհված զինծառայող Գևորգ Հարոյանի մայրը՝ Արմինե Հարոյանը, պնդում է, որ իր որդուն դաժանաբար սպանել են. նրա դիակի վրա՝ աչքի, ականջի հատվածում կապտուկներ կան, ծեծել են, նոր սպանել։ Մայրը որդուն տեսության էր գնացել դեպքից ընդամենը մեկ օր առաջ ու նրա աչքի, գլխի հատվածում կապտուկներ էր նկատել։   «Գնացի տեսության, երեխայիս աչքը… Կարդալ ավելին »

Ուշադրություն. Երևանի մի շարք փողոցներում արգելվելու է երթևեկությունը

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ, նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 4-ին, ժամը 23:30-ից մինչև հոկտեմբերի 5-ը, ժամը 1:30 /2 ժամով/ արգելվելու է երթևեկությունը Աճառյան-Մյասնիկյան-Հերացու-Կորյունի փողոցներում, Ազատության պողոտան՝ Ազատության պողատա Բաբայան փողոց խաչմերուկից Սարալանջի փողոցով դեպի Տերյան-Կորյունի փողոցների խաչմերուկ, Մաշտոցի պողոտան՝ Մատենադարանից մինչև Հաղթանակի կամուրջ, Աթենքի փողոցը և Ծիծեռնակաբերդի խճուղին, Աբովյան փողոցը՝ Թումանյան փողոցի խաչմերուկից դեպի Հանրապետության Հրապարակ,… Կարդալ ավելին »

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել ԱԺ պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել «Հարձակվել են պատգամավոր Ռուզան Առաքելյանի վրա և չեն թողել մտնի ԱԺ» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ: Ինչպես տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է. «Հոկտեմբերի 3-ին լրատվական կայքերից մեկում «Հարձակվել են պատգամավոր Ռուզան Առաքելյանի վրա և չեն թողել մտնի ԱԺ» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր… Կարդալ ավելին »

«Жить стало лучше, жить стало веселее». Վահան Իշխանյան

Հրապարակախոս Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև. «Հանկարծ իր վերահսկողությունից դուրս մի թիզ տեղ չլինի, հանկարծ մի դիրք չլինի որը չի ենթարկվելու իրեն, իշխանության բոլոր ծալքերը պետք է իր ձեռքում լինեն, հակառակ դեպքում, հանկարծ մի տեղ ինչ որ ինքնուրույն շարժ նկատվի, սպառնալիք է հեղափոխությանը, այսիքն իր իշխանությանը, այսիքն իրեն:… Կարդալ ավելին »

Արթուր Ղազինյանն իշխանությանը կարևոր հարցադրումներ է անում

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը գրում է. «Հայաստանի Հանրապետությունում առկա է քաղաքական ճգնաժամ, որը ունակ է վերածվելու սահմանադրական ճգնաժամի` դրանից բխող բոլոր ծանր և անդառնալի հետևանքներով: Ճգնաժամի հանգուցալուծումը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են` ՀՀ Սահմանադրության և օրենդրության շրջանակներում, ինչպես տեղի ունեցավ մայիսի 8-ին ՀՀ Վարչապետի ընտրության ժամանակ: Սակայն արտահերթ ընտրությունները չպետք է լինեն ինքնանպատակ և… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը սահմանադրություն է խախտում. Պարույր Հայրիկյան

Պարույր Հայրիկյանը Նիկոլ Փաշինյանին կոչ է անում ընդունել իր առաջարկած Սահմանադրությունը, ըստ որի՝ երկրում կառավարումն իրոք կանցնի ժողովրդին: Այս մասին հոկտեմբերի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը խախտել է սահմանադրությունը: Մանրամասն՝ տեսանյութում

Հարց Նիկոլ Փաշինյանին՝ կերպարանափոխության մասին

Հոկտեմբերի 3-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին Ալեն Սիմոնյանի հարցին, թե կա՞ն բանակցություններ «Ծառուկյան» դաշինքի, ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ վարչապետի թեկնածու չառաջադրելու հետ կապված, լինելո՞ւ է փաստաթուղթ, թե՝ ոչ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Երեկ հանդիպման ընթացքում ես ասել եմ, որ դեկտեմբերին ՀՀ-ում պետք է տեղի ունենա արտահերթ Խորհրդարանական ընտրությունններ և ասել եմ մեխանիզմի մասին: ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք խմբակցության ներկայացուցիչներն… Կարդալ ավելին »