Daily Archives: 03.10.2018

«Չի եղել համաձայնություն, որ որևէ մեկը վարչապետի թեկնածու չի առաջադրելու». Արմեն Ռուստամյան

Հայ Հեղափոխական դաշնակցությունն ինքն է ետ կանչել իր նախարարներին՝ նախքան նրանց պաշտոնանկ կաներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Ստեղծված իրավիճակում եթե մենք մեր տեսակետը հայտնելուն պես դառնում ենք հակահեղափոխական, դառնում ենք սև, անիմաստ է այդ պայմաններում աշխատելը»,- ասաց Ա.Ռուստամյանը: Ըստ նրա՝ չի եղել… Կարդալ ավելին »

«Փաշինյանի որոշումը հրաժարական տալ և գնալ արտահերթի դեկտեմբեր ամսին նախապես ծրագրված գործողությունների ծրագիր էր». Աշոտյան

«Սահմանադրականության վերականգնումը, Ազգային ժողովի բնականոն գործունեության վերականգնումը, պատգամավորների ազատ տեղաշարժի իրավունքի վերականգնումը, մթնոլորտի հանդարտեղումը կարևոր է, բայց պետք չէ հասցնել իրավիճակն այդ կիզակետին, որ հետո ցույց տաս, որ կարող ես այդ իրավիճակը լուծել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ շեշտելով, որ երեկ ՀՀԿ-ականների և Նիկոլ Փաշինյանի միջև բանակցություններ չեն… Կարդալ ավելին »

Վահրամ Բաղդասարյանը պատմում է, թե ինչ է կատարվել երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր հանդիպման ժամանակ

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ստեղծված քաղաքական իրավիճակի լուծումը տեսնում է միայն բանակցությունների միջոցով: Այսօր ԱԺ-ում լրագրողերի հետ զրույցում նա պատմեց, թե ինչ է կատարվել երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր հանդիպման ժամանակ: Ըստ նրա՝ ՀՀԿ-ն այժմ էլ պատրաստակամ է, որ տրամաբանական ժամկետներում, օրենքները կարգավորելուց հետո, գարնանը միասնական, համերաշխ գնալ արտահերթ ընտրությունների՝ առանց ցնցումների.… Կարդալ ավելին »

«Դեկտեմբերին ընտրություններ կազմակերպելը ռեալ չէ». Էդուարդ Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու որոշումը ուլտիմատում է համարում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ փաստորեն դա նշանակում էր նախորդ՝ Բաղդասարյան-Փաշինյան բանակցությունների, եթե ոչ ավարտ, ապա նոր պայմաններով նոր ռաունդի սկիզբ: Է. Շարմազանովի համոզմամբ՝ դեկտեմբերին ընտրություններ կազմակերպելը ռեալ չէ. «Բայց ամեն ինչ այսօր գտնվում է վարչապետի դաշտում, ինքը եթե… Կարդալ ավելին »

«Որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել». Շարմազանովը՝ Փաշինյանի հետ բանակցությունների մասին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը 168.am-ի հետ զրույցում ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների մանրամասները. «Դա այդքան էլ բանակցություն չէր, որքան վարչապետը եկել էր իրազեկելու իր կարծիքի մասին, որովհետև բանակցությունները սովորաբար լինում են, երբ լինում է փոխզիջում, երբ լինում է մեկը մյուսին լսելու ցանկություն, երկխոսություն: Հանդիպմանը ներկա էին շատ պատգամավորներ՝ չորս խմբակցություններից, Կառավարության որոշ… Կարդալ ավելին »

ԲՀԿ-ն վարչապետի թեկնածու չառաջադրելու պաշտոնական որոշում դեռ չունի

ԲՀԿ-ն վարչապետի թեկնածու չառաջադրելու պաշտոնական որոշում դեռ չի կայացրել: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը: «Մենք պաշտոնական տեսակետ չենք հայտնել: Առանձին գործիչներ կարող են կարծիք հայտնել: Մենք դեռ կքննարկենք»,-ասաց Մելքումյանը: Նա նշեց՝ բանակցությունները չեն ավարտվել, երբ բոլոր կողմերը քննարկեն հարցը, իրենք հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ: Մելքումյանը հավելեց նաև,… Կարդալ ավելին »

«Բոլորիդ լավ օր եմ ցանկանում, խաղաղ ու անցնցում». Ավետիք Չալաբյան

«ԱրԱր» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դրամատիկ գիշերվանից հետո հիմա բացվում է նոր առավոտը, և շատերդ երևի հարց եք ձեզ տալիս, թե հիմա ինչ է լինելու։ Որպեսզի այդ հարցին պատասխանել, նախ պետք է հասկանալ, թե երեկ ինչ եղավ, և ինչու։ Երևանի ընտրությունների ընթացքում արդեն ակնհայտ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը,… Կարդալ ավելին »

«Այլակարծության չընդունման երևույթը բնորոշ է միայն Հայաստանին». ZEIT-Stiftung հիմնադրամի գործադիր տնօրեն

«Պրոֆեսիոնալ լրագրողը փորձում է ցանկացած իրավիճակում նպաստել իրադրության դրական փոփոխությանը, ուստի այսօր լրագրողների դերը խոսքի ազատության տարածման ու ամրապնդման, ժողովրդավարության կայացման գործում շատ մեծ է»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ZEIT-Stiftung հիմնադրամի գործադիր տնօրեն, պրոֆեսոր Մայքլ Գորինգը։ Խոսելով Հայաստանում և միջազգային մեդիայի առջև ծառացած խնդիրների և խոսքի ազատության մասին, Մ. Գորինգը փաստեց, որ Հայաստանի մասով… Կարդալ ավելին »

«Դա քաղաքական բլեֆ է». Շարմազանովը՝ Փաշինյանին

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին «Քաղաքական աշունը բուռն է իրադարձություններով: Արտահերթ կամ ավելի ճիշտ հրատապ ընտրությունների օրակարգը քուն ու դադար չի  տալիս ներկայիս իշխանություններին: Այս առիթով բազմիցս նշել եմ իմ կարծիքը. Ազգային ժողովը ընտրվել է օրինական, արդյունքները  ճանաչվել և լեգալացվել են առանց բացառության միջազգային բոլոր դիտորդական կազմակերպությունների կողմից, կրկնում եմ`առանց բացառության: Հետևաբար,… Կարդալ ավելին »

Ազնավուրի հուղարկավորությանը սգո օր կհայտարարվի նաև Արցախում

Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը Արցախում կհայտարարվի սգո օր: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը։ Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե և դերասան, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրը մահացավ հոկտեմբերի 1-ին՝ 94 տարեկան հասակում: Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Ազնավուրի հուղարկավորությանը սգո օր է հայտարարվելու Հայաստանում:     Ազատություն