Daily Archives: 02.10.2018

Շիրակի մարզպետը՝ Անիի համայնքապետի իրական հենարան. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը հրապարակային վստահեցնում է, որ ինքը հորդորել է Անիի համայնքապետ Արտակ Գևորգյանին հրաժարական ներկայացնել, սակայն մեր տեղեկություններով՝ մարզպետը հանդիսանում է Գևորգյանի իրական հենարանը, և նրանց հարաբերությունները շատ ջերմ են: Արտակ Գևորգյանը 14 տարի ղեկավարել է Մարալիկ համայնքը, և համայնքի բնակիչները վստահեցնում են, որ նա զբաղված է եղել… Կարդալ ավելին »

Շառլ Ազնավուրը աշխարհին ճանաչելի դարձրեց հայ ժողովրդի իրական պատմությունն ու Հայաստանը. Արման Թաթոյան

Բրյուսելում մասնակցում եմ Օմբուդսմանների միջազգային ինստիտուտի (IOI) գլխավոր ասամբլեային, որը տեղի է ունենում Բելգիայի խորհրդարանի շենքում: Ներկա են աշխարհի մարդու իրավունքների ազգային հաստատությունների ու միջազգային հեղինակավոր կառույցների ղեկավարներ: Հատուկ քննարկվելու է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը «Օմբուդսմանը՝ որպես միջազգային հանձնառությունների երաշխավոր» խորագրով նիստի ընթացքում: Բարձրաստիճան միջոցառման բացման ընթացքում նիստը, որին ներկա էր ավելի քան… Կարդալ ավելին »

Ինչու ԲՀԿ-ականները փոխեցին իրենց դիրքորոշումը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվանից Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու թեմայով Ազգային ժողովի խմբակցությունների հետ սկսել է քննարկումները: Առաջինը հանդիպել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին: Ընդ որում, այդ հանդիպումը խոստումնալից չէր: Հատկանշական է, որ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ պարբերաբար իրարամերժ տեսակետներ են հնչեցնում խորհրդարանում «Ծառուկյան» խմբակցության կամ որ… Կարդալ ավելին »

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ցավակցություն է հայտնել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել հարազատներին և երկրպագուներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մեդվեդևը սոցցանցի իր էջում գրել է. «Կյանքից հեռացել է Շառլ Ազնավուրը, այն աշխարհահռչակ կատարողներից մեկը, ով ամբողջ աշխարհով մեկ Ֆրանսիայի եւ Հայաստանի մշակույթների հոգին ու ձայնն է: Նա երկար տարիներ մեր երկրում իր համերգների ժամանակ… Կարդալ ավելին »

Բառերով հնարավոր չէ նկարագրել այն մեծ վիշտը, որ ապրում եմ այս պահին․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ․ «Բառերով հնարավոր չէ նկարագրել այն մեծ վիշտը, որ ապրում եմ այս պահին։ Շառլի հեռանալը շատ մեծ, անդառնալի կորուստ և ցավ է բոլորիս համար, հատկապես նրանց համար, ովքեր նրան մոտիկից են ճանաչել։ Հայաստանի ազգային հերոսը, հայ ժողովրդի դեսպանն աշխարհում, դարի արտիստը, ֆրանսիական երգի հայրը, մեր բոլորի… Կարդալ ավելին »

Ազնավուրի մահվան հանգամանքները պարզելու համար անցկացվելու է փորձաքննություն. Figaro

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան հանգամանքները պարզելու համար անցկացվելու է բժշկական փորձաքննություն: Այս մասին հայտնում է Figaro պարբերականը: «Դա սովորական պրակիտիկա է բնական մահվան պատճառը պարզելու համար: Փորձաքննությունը կկատարվի Նիմայի բժշկական կենտրոնում: Այս նորությունը չպետք է անհանգստության պատճառ լինի: Աշխարհահռչակ շանսոնեյի մահը բնական էր, ուղղակի պետք է պարզել մահվան հանգամանքները»,-  լրագրողների հետ զրույցում ասել է… Կարդալ ավելին »

Նա նրբանկատ զրուցակից էր. Ռոբերտ Քոչարյանը՝ Շառլ Ազնավուրի մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ։ «Խոր վշտով տեղեկացա Շառլ Ազնավուրի մահվան մասին։ Իմ և ընտանիքիս անունից անկեղծ ցավակցությունն եմ հայտնում նրա հարազատներին ու մտերիմներին, նրա անմահ երգերի բոլոր երկրպագուներին։ Չափազանցություն չի լինի ասել, որ իր կյանքի հետ միասին պատմության մեջ ավարտվեց մի ամբողջ մշակութային դարաշրջան։ Հնարավոր չէ… Կարդալ ավելին »

«Այսպիսի զգացում ունեցա, երբ հորիցս հետո մայրս գնաց». Վարդան Պետրոսյանը Շառլ Ազնավուրի մասին

Դերասան Վարդան Պետրոսյանը ցավակցական ուղերձ է հղել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Որբացանք… բոլորս որբացանք… Այսպիսի զգացում ունեցա, երբ հորիցս հետո մայրս գնաց… Ահավոր դատարկություն է հոգումս… ճմլող դատարկություն… Ես հո չէի պատկերացնում, որ այդքան ներկա ես իմ կյանքում, իմ մեջ…Այդքան ներկա…իմ սիրելի, պաշտելի Հայր… Ավտովթարի հաջորդ գիշերը, վիրահատությունից հետո, սարսափով… Կարդալ ավելին »