Ռոբերտ Քոչարյանի մտահոգությունները տեղին են և հիմնավոր․ Աղվան Պողոսյան

Politik.am-ի զրուցակիցն է «Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության ղեկավար Աղվան Պողոսյանը։

-Պարոն Պողոսյան, Դուք պայքար եք սկսել ազգային արժեքների պահպանման համար։ Որո՞նք են, ձեր կարծիքով ,հայ հանրության համար ազգային արժեք , և ի՞նչ սպառնալիքներ կան։

-Վերջին շրջանում տարաբնույթ խմբեր ակտիվ քարոզչական աշխատանքներ են իրականացնում ընտանիքի, եկեղեցու հիմքերը խարխլելու ուղղությամբ, մասնավորապես՝ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը և նոյեմբերին կայանալիք ԼԳԲՏ ֆորումը: Ինքնին երկուսն էլ ազգային, պետական և ավանդական արժեքներից դուրս են, պետության հիմքերը քանդող չարորակ գոյացություններ են, որոնք ենթակա են միայն վիրաբուժական միջամտության։ Մեր պայքարը այլասերման/այլասերվածության ու հակապետական նմանատիպ գործողությունների դեմ է ուղղված:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

-Ձեր հանրային ելույթներում մեղադրում եք գործող Կառավարությանը, որ հենց վերջինիս թողտվությամբ են տարբեր խմբեր ակտիվացել։

-Այո՛, Դուք ճիշտ եք նկատել, ինչպես կարող եմ չմեղադրել իշխանությանը անգործության մեջ, երբ որ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ղեկավարին նշանակում են Գյումրիի տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ Կամ, ասենք, տարբեր կառույցներ բարձրաձայնում են նոյեմբերին կայանալիք ԼԳԲՏ ֆորումի մասին, սակայն մինչ այս որևէ շոշափելի արդյունքի չենք հասել, մասնավորապես՝ ֆորումի չեղարկման վերաբերյալ: Դատողությունները թողնում եմ ընթերցողի հայեցողությանը:

-Ներքաղաքական իրավիճակը ինչպե՞ս կգնահատեք։ Առաջիկա ընտրություններով հնարավոր կլինի ձևավորել հասարակական իրական տրամադրությունները ներկայացնող Ազգային Ժողով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

-ՀՀ-ում կա ներքաղաքական շատ խորը ճգնաժամ, որը հետզհետե ավելի է խորանալու, միանշանակ կարող եմ ասել, որ դեկտեմբերին կայանալիք ԱԺ ընտրություններում հաղթանակը Նիկոլ Փաշինյանին է լինելու, քանի որ հասարակությունը գտնվում է շատ խորը էյֆորիայի մեջ: Գլխավոր քաղաքական գործընթացները և մարտահրավերները, իմ կարծիքով , սկսվելու են ընտրություններից հետո և այդ ժամանակ ժողովրդին էժանագույն խոստումներով չես ոգևորի:

-Օրերս երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր մտահոգություններով էր հայտնել Արցախյան խնդրի շուրջ ստեղծված իրավիճակով։ Այս օրերին ԱՄՆ նախագահի խորհրդականը Հայաստանում հայատարարեց, որ վարչապետ Փաշինյանը ԱԺ ընտրություններից հետո պետք է առաջնորդող քայլ անի Արցախի հարցում։ Ի՞նչ վտանգներ եք տեսնում այս հարցում։

-Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մտահոգությունները տեղին են և հիմնավոր: Չմոռանանք, որ Ռոբերտ Քոչարյանը ունի ահռելի փորձ և հստակ տիրապետում է իրավիճակին: Ինչ վերաբերում է Բոլթոնի այցին, ապա այնտեղ կային մի քանի հստակ ուղերձներ, մասնավորապես՝ Սիրիա հումանիտար զորք ուղարկելը լավ գաղափար չէ։ Միացյալ Նահանգները ցանկանում է զենք վաճառել Հայաստանին ու Ադրբեջանին։ Պառլամենտական ընտրություններից հետո Փաշինյանի լեգիտիմությունը թույլ կտա որոշակի կոնկրետ քայլեր ակնկալել ԼՂՀ հարցում։ Իրանի հետ հարաբերություններում ազատությունը պետք է սահմանափակել ու սահմանը վերահսկողության տակ վերցնել։ Իսկ եթե ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանը մտել է մի խաղի մեջ, որը շատ թանկ է նստելու հայ ժողովրդի վրա։

hpolitik.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով