Ռեֆորմիստների կուսակցությունը ունի իր սեփական օրակարգը և փողոցներ փակելը մեր երազանքը չէ

Որոշ «վերլուծաբաններ»,ֆեյքեր և համացանցային «հեղափոխականներ»երեկվանից ջանասիրաբար լուրեր են տարածում և մեղադրում Ռեֆորմիստների կուսակցությանը ինչ որ փողացային ակցիա կազմակերպելու և ֆրանսիայի հապարակը փակելու մեջ:

Պաշտոնապես հայտարարում եմ,որ այդ լուրերը էժանագին ապատեղեկատվություն են :
Ռեֆորմիստների կուսակցության որոշ անդամների հնարավոր է և մասնակցել են,որպես քաղաքացի «Կեցցե Հայաստանը» ակցիային,սակայն ոչ ես ոչ էլ մեր կուսակցությունը այդ նախաձենության հետ որևէ կապ չունենք և չենք էլ կարող ունենալ:

Ռեֆորմիստների կուսակցությունը ունի իր սեփական օրակարգը և փողոցներ փակելը մեր երազանքը չէ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ՝ Վահան Բաբայան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով