Ընդդիմադիր թերթի նախկին խմբագրի կարծիքով Էրդողանը փորձում է իրենից վրեժխնդիր լինել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Գերմանիա կատարած վերջին այցից հետո, գերմանական ոստիկանությունը ավելի է ուժեղացրել թուրքական իշխանությունների կողմից հետապնդվող Բեռլինում ապաստանած թուրք լրագրող Ջան Դյունդարի անվտանգությունը։

Ժամանակին Դյունդարը զբաղեցրել է թուրքական ընդդիմադիր ամենահայտնի թերթերից մեկի՝ «Cumhurriyet»-ի գլխավոր խմբագրի պաշտոնը։

Անձամբ Դյունդարի խոսքերով՝ սեպտեմբերի վերջին Էրդողանի՝ Գերմանիա կատարած այցից հետո  ավելի են աճել իրեն հասցեագրվող սպառնալիքների թիվը և այդ իսկ պատճառով Գերմանիայի ոստիկանությունը ուժեղացրել է նրա անվտանգությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դյունդարը նշել է, որ Էրդողանը  ատելությամբ է լցված իր նկատմամբ։ Ըստ նրա՝ այդ ատելությունը պայմանավորված է այն քննադատական հոդվածներով, որ ինքը գրել էր Թուրքիայի նախագահի մասին։ Նա նկատել է տվել, որ Էրդողանը այդ ամենը մոռացության չի մատնի և կփորձի վրեժխնդիր լինել։

Թուրքական աղբյուրը նշում է, որ Էրդողանը Գերմանիայում պահանջելով Դյունդարի արտահանձնումը, թուրք լրագրողին անվանել էր  գործակալ։ Նույն օրը Դյունդարը մամուլի ասուլիս տալով, նշել էր.

«Ես գործակալ չեմ, ես ընդամենը հոդված եմ գրել և գրածս հոդվածի պատճառով դատվել ու շարունակում եմ դատվել։ Եթե Էրդողանը ապացուցի, որ ես ոչ թե լրագրող եմ այլ գործակալ մասնագիտությունս կթողնեմ»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ թուրքական «Ջումհուրիեթ» լրատվամիջոցի լրագրող Ջան Դյունդարը 2015թ. նոյեմբերի 26-ին կանչվել էր Ստամբուլի դատախազություն՝ հարցաքննության, որի ժամանակ  նրան տեղեկացվել էր դատախազության որոշումը՝ նրան կալանավորելու մասին։ Դյունդարին և իր գործընկերոջը մեղադրանք էր առաջադրվել «Պետության անվտանգությանը վերաբերվող  գաղտնի փաստերի հրապարակման, քաղաքական և զինվորական լրտեսության համար»։

Մեղադրանքի հիմք էին հանդիսացել նրանց հրապարակած մի քանի լուսանկարները, որտեղ երևում է, որ Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայության (MİT) բեռնատարները բեռնված են եղել զինամթերքով, որը պետք է հասներ Սիրիայի հյուսիսի թուրքմեններին։ Երկրի իշխանությունները երկար ժամանակ պնդում էին, որ բեռնատարները տանում էին բացառապես մարդասիրական օգնություն։ 

2017թ. թուրքական դատարանը Դյունդարին դատապարտեց 5 տարի, 10 ամսվա ազատազրկման։ Սակայն  3 ամիս բանտում պահվելուց հետո սահմանադրական դատարանի որոշմամբ՝ նա ազատ արրձակվեց, բայց թուրքական վճռաբեկ դատարանը , չեղարկելով սահմանադրական դատարանի որոշումը, Դյունդարին մեղավոր էր ճանաչել։ Նրան առաջադրվել էր «գաղտնի փաստաթղթերը լրտեսության նպատակով ձեռք բերելու» նոր մեղադրանք։ Դրանով Դյունդարին սպառնում է 15-20 տարվա ազատազրկում։   

Հետագայում նույն վճռաբեկ դատարանը Դյունդարի նկատմամբ կանալավորման որոշում էր կայացրել և նրան ներառել  «կարմիր ցուցակում» (առավել վտանգավոր հանցագործների ցուցակ)։ Մինչ կալանավորման որոշումը կայացվելը, Դյունդարը մեկնել էր Գերմանիա։

Աղբյուր`    Deutsche Welle

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով