Գյուլենականների «որս»՝ Թուրքիայի օդուժում

Անկարայի հանրապետական դատախազության կողմից երկրում ահաբեկչական համարվող գյուլենական շարժման  դեմ պայքարի շրջանակներում  նոր բերման ենթարկվածներ կան։

Այս անգամ գործողություն է իրականացվել Թուրքիայի ռազմաօդային ուժերում։ Գյուլենականների հետ կապ ունենալու կասկածանքով օդուժից բերման է ենթարկվել 51 հոգի, որից 5-ը փոխգնդապետ է, 12-ը՝ մայոր,   31-ը՝ կապիտան, 1-ը՝ ավագ լեյտենանտ։ Բերման է ենթարկվել ևս 2 հոգի, ովքեր ծառայություն էին իրականացնում  օդուժում։

Բերման ենթարկվածներից 31-ը պաշտոնաթող սպաներ էին։ Օպերացիան կազմակերպվել է Անկարա նահանգի 27 շրջանում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

ermenihaber.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով