Վարչապետ Փաշինյանը այսօր կհանդիպի ՀՀԿ խմբակցության ղեկավարի հետ. Լենա Նազարյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր կհանդիպի Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ՝ քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը: Այդ մասին «Ազատությանը» փոխանցեց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը:

Վահրամ Բաղդասարյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ դեռևս ասելու բան չունի, և հանդիպման տեղի ու ժամի վերաբերյալ պայմանավորվածություն դեռևս ձեռք չի բերվել:

Նիկոլ Փաշինյանը այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ սկսում է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների հարցով խորհրդակցությունները: «Վերջին ամիսները ցույց տվեցին, որ խորհրդարանում վստահելի իրավիճակ չունենք», – ասաց վարչապետը:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով