Սուր վեճ՝ վարչապետի և Արփինե Հովհաննիսյանի միջև․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Նախօրեին ԱԺ-ում հանդիպման ժամանակ սուր վեճ է ընթացել Արփինե Հովհաննիսյանի և վարչապետի միջև։ ԱԺ փոխնախագահը Փաշինյանին բացատրել է, որ չէր կարելի սահմանադրական օրենքին այլ մեկնաբանություն տալ՝ իբր դա արվում է արտահերթ ընտրությունները կասեցնելու նպատակով։

Ապա կասկածի տակ է դրել նրա հռչակած «սիրո և հանդուրժողականության» մթնոլորտը՝ մատնանշելով իրենց հարցազրույցների տակ արված վիրավորական և հայհոյախառն «քոմենթները», ինչին ի պատասխան՝ Փաշինյանն առաջարկել է կարդալ իր հրապարակումների «քոմենթները»։ Հանդիպմանը մասնակցել են ԱԺ նախագահությունը և յուրաքանչյուր խմբակցությունից 2-3 հոգի»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով