Պատրաստել ենք օրենքի նախագիծը՝ միասեռականության քարոզն արգելելու համար. Հայկ Նահապետյան

«Մենք դեմ ենք առաջին հերթին անչափահասների շրջանում միասեռականության քարոզչությանը, և ընդհանրապես նման քարոզչությունը պետք է արգելվի»,- այս մասին ասել է Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը:

Նահապետյանը մեջբերելով օրեր առաջ «Հասմիկ» ճամբարի սկանդալը՝ նշեց, որ այն ինչ տեղի է ունեցել ճամբարում միասեռականության քարոզ է, ու «ցավոք սրտի այդ քարոզում ներգրավված են եղել երեխաներ:

«Մեր գնահատում ենք, որ նույնիսկ եթե ճամբարի ղեկավարությունը չի մտածել, որ դա իր մեջ կկրի քարոզ, այնուամենայնիվ դա եղել է և այդպես ընկալվել է հասարակության կողմից: Այն ինչ տեղի է ունեցել պատահական չէր»,- նշեց Նահապետյանը և հավելեց, որ Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության նախաձեռնությունը դեռևս 2014-ին օրենքի նախագիծ է մշակել միասեռականության քարոզը Հայաստանում արգելելու մասին

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

shantnews.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով