«Մի հատ ուրիշ այլանդակություն ա արել». Սեյրան Օհանյանը մյուսների պես փախուստի կդիմի՞. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 11-ին հանրայնացված ՀՔԾ պետի եւ ԱԱԾ տնօրենի գաղտնալսման մեջ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն այսպիսի միտք է հայտնել.

«Բա Սեյրանին էլ ենք բերելու, որովհետեւ Սեյրանը մի հատ ուրիշ այլանդակություն ա արել, Սեյրանի մեղքը գիտե՞ս ինչքան հիմնավոր ա, ինքն էդ օրը` գիշերը, որ հելնում, ասում ա` մենք` զորքը, եթե դուք քաղաքացիներով հավաքվեք, էնտեղ բան անեք, զորքն ադեկվատ պատասխան կտա, շատ կոշտ… այսինքն` ինքը սպառնում ա ժողովրդին, ընգեր…»:

Այս խոսքերի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը պարզաբանում խնդրեց նախկին ՊՆ Սեյրան Օհանյանից: «Ուրեմն Զինված ուժերը այդ գործընթացում ներգրավված են եղել արտակարգ դրության որոշում ընդունելուց հետո եւ գործել են բոլոր իրավական նորմերին համաձայն, պահպանել են մեր երկրի հույժ կարեւոր օբյեկտները…»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Այսինքն` Ձեր մյուս գործընկերների նման փախուստի ճանապարհը չե՞ք բռնի. «Ժողովուրդ»-ի այս ճշտող հարցին Օհանյանն արձագանքեց. «Ես փախուստի երբեւիցե չեմ դիմել, կյանքում չեմ էլ մտածի: Եթե կա այս գործընթացում որեւէ տեղ խնդիր, որտեղ ես պետք է ներգրավված լինեմ կամ պատասխանատվություն կրեմ, ես պատասխանատու եմ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով