ՀՔԾ-ի կողմից ձերբակալվել է ոստիկանության բաժնի պետի տեղակալը. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ երեկ հատուկ քննչական ծառայության կողմից ձերբակալվել է Ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի պետի տե­ղակալ Աշոտ Տիտանյանը:

Նա մեկ անգամ՝ 2017-ին, ազատվել էր այդ պաշտոնից խաղատների հանդեպ ունեցած թուլության պատճառով, սակայն կարճ ժա­մանակ անց վերականգնվեց իր պաշտոնում, թեեւ մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան նրա կողմից դաժանու­թյունների, մեղադրյալներին ծե­ծելու մասին:

Դեռեւս հստակ չէ, թե ինչի համար է Տիտանյանը ձերբակալվել, սակայն երկու վարկած է շրջանառվում: Առաջինը «Ալավերդցի Վահագի» գործի շրջանակում, իսկ երկրորդը՝ խոշոր փողերի հետ կապված»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով