Հայկ Մարությանը յուրահատուկ ձևով կերդվի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 23-ին ավագանու արտահերթ ընտրություններին Երևանի քաղաքապետ ընտրված Հայկ Մարությանը իր երդման արարողությունը որոշել է յուրահատուկ ձևով անցկացնել:

Այս ընթացքում համառորեն լուրեր են լրջանառվում այն մասին, որ Մարությանը մտադրություն ունի իր երդմնակալության արարողությունը անցկացնել Հանրապետության հրապարակում:

Մարությանն այդպես է վարվելու, քանի որ Հանրապետության հրապարակը նույնացվում է թավշյա հեղափոխության հաղթանակի հետ, նաև դարձել է ժողովրդի հետ իշխանությունների հաղորդակցության յուրօրինակ հարթակ: Ինչպես հիշում եք, վարչապետ Փաշինյանն էլ իր 100 օրն ամփոփեց հենց Հանրապետության հրապարակում:

Երևանի քաղաքապետարանից հայտնեցին, որ Մարությանն իրենց հետ չի քննարկել իր ծրագրերը՝ չնայած այն բանին, որ քաղաքապետարանի աշխատակազմն է զբաղվում երդմնակալության արարողության կազմակերպման աշխատանքներով:

Ավելին՝ ըստ որոշ տեղեկությունների՝ մինչ այդ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառվում, որ հանդես կգա հայտարարությամբ, և Հայկ Մարուքյանին ձայն տված քաղաքացիներին կհրավիրի Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու նրա երդմնակալության արարողությանը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով