Կաշառք չկա, աշխատավարձն էլ չի բավականացնում. ՃՈ աշխատակիցները բողոքում են. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ճանապարհային ոստիկանության ծառայության Վանաձորի ստորաբաժանման աշխատակիցները դժգոհ են իրենց աշխատանքային պայմաններից: Նրանք այնքան վրդովված են, որ նույնիսկ եկել-հասել են Երևան՝ ոստիկանապետին իրենց բողոքը հայտնելու:

ՃՈ աշխատակիցները բողոքում են իրենց վիճակից: Նրանք իրենց բնակության վայրերից կիլոմետրեր հեռու են ծառայում, բայց ամեն օր գնում-գալիս են աշխատանքի, կաշառք չկա, աշխատավարձերն էլ չեն բավականացնում գնալ-գալու ճանապարհածախսին: Լավ մեքենաները ծանոթով են բաշխվում: Եթե ծանոթ չունես, հաճախ փչացող տրանսպորտային միջոցով ես աշխատանքի գնում: Նորոգելու համար գումար չկա:

«Հեղափոխությունից հետո միայն ասում են, որ իբրև բան է փոխվել: Է՛լ կաշառքներ, է՛լ հովանավորչություն, է՛լ ծառահատումներ՝ ամեն ինչը մնացել է նույնը»,- հայտնում է մեր աղբյուրը: Վալերի Օսիպյանը նրանց չի ընդունել, իր աշխատակազմից մեկին հանձնարարել է ընդունել վանաձորցիներին: Կիրակի օրն ընդունելությունը կայացել է: ՃՈ աշխատակիցներին խոստումներ են տվել, և նրանք որոշել են առայժմ սպասել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով