Ծիծաղելի եք պարոն վարչապետ, և բավական պրիմիտիվ

Загрузка...

Ինչպես ասում են ռուսները “Кадры решают все!”
Եվ այսպես պարոն կառավարության ղեկավար․
1. Անմեղսունակ կառավարությանդ կողմից նշանակված մարզպետներից մեկն անգամ չգիտի թե ինչքան տարածք է զբաղեցնում Հայաստանի Հանրապետությունը երկրագնդի վրա, փորձելով 29 հազար քառակուսի կմ-ում տեղավորել 40 հազար քառակուսի կմ կաթիլային ոռոգման այգի․
2. Նույն կառավարությանդ կողմից նշանակված մեկ այլ մարզպետ չգիտի որ Եվրամիությունը դա երկիր չէ, իսկ Սվիտալսկին Ստանիսլավսկու հետ բացարձակ կապ չունի, և ավելին՝ ՌԴ դեսպանը չի հանդիսանում․
3. Տարածքային կառավարման և զարգացման նախարարդ կառավարության առաջին նիստին հստակ չէր կարողանում մտաբերել Հայաստանը տաս թե տասնմեկ մարզ ունի (հուսանք հիմա սովորել է)․
4. Մշակույթի նախարարդ Ֆիլհարմոնիկ և Արամ Խաչատրյան համերգասրահները միմյանցից չի տարբերում, էլ չեմ ասում որ այդպես էլ չիմացավ, որ նախագիծը պիլոտային չի լինում, իսկ կինեմատոգրաֆիան դա կինօլորտը չէ․
5. Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարդ հորդորում էր շրջանցել Լարսը և Հայաստան հասնել այլ ճանապարհով․․․no comment.
6. Առողջապահության նախարարդ հորդորում է գումար հավաքել փոքրիկ դագաղիկներ գնելու համար այն ծնողներին, ովքեր հրաժարվում են պատվաստել իրենց երեխաներին․
7. Առաջին փոխվարչապետդ հավանության է արժանացնում մարիխուանան օրինականացնելու գաղափարը․․․
Դե իսկ դու՞ դուք առհասարակ չէք տիրապետում ոչ միայն երկրի մայր օրենքի՝ Սահմանադրության պարզունակ դրույթներին, այլև առհասարկ պետական պաշտոնիային հատուկ էթիկետին և լեքսիկոնին։
Եվ դուք ու ձեր սահմանափակ գործունակությամբ օժտված կառավարությունը իրեն բարոյական իրավունք է վերապահում արատավորել ԱԺ կոմպետենտ պատգամավորներին և իր չստացված գործերի մեջ միակ մեղավոր համարել նրանց՞՞՞
Ծիծաղելի եք պարոն վարչապետ, և բավական պրիմիտիվ։

Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...